Բաժիններ՝

Կրակոցներ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտակա սահմանի վրա

Վերջին օրերին կրկին կրակոցներ են հնչել ադրբեջանական կողմից Հայաստանի սահմանների, մասնավորապես՝ Բաղանիս գյուղի տարածքում: Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանի փոխանցմամբ՝ երկու օր շարունակ կրակոցներ են հնչել, և անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևան-Թիֆլիս ավտոճանապարհի Բաղանիսի հատվածով երթևեկությունը դադարեցվել է, և այն կազմակերպվել է ռեզերվային ճանապարհով. «Կրակոցները սահմանի ուղղությամբ էին, ոչ թե գյուղի… մեզ համար սովորական են դարձել կրակոցները, կարող է մի քանի ամիս կրակոցներ չլինեն, կարող է հաճախակի լինեն, բայց գյուղում վախի մթնոլորտ բացարձակ չկա, ոչ էլ խուճապ կա, ամեն ինչ հանգիստ է ու վերահսկելի»,-ասաց նա՝ հավելելով, որ երթևեկությունն այսօր առավոտյան ժամը 10:00-ից արդեն իսկ սկսվել է սովորական ճանապարհով: Ճանապարհահատվածներին, ըստ գյուղապետի, ծառայություն են իրականացրել նաև Ոստիկանության բաժնի ծառայողները: Նշենք, որ Բաղանիս գյուղը գտնվում է ադրբեջանական սահմանից 1.5 կմ հեռավորության վրա:

Տավուշ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս