Որտեղ են կատարվել «Չեզոք գոտու» նկարահանումները

tesankyun.am-ի փոխանցմամբ՝ արդեն մեծ էկրաններին է արցախյան պատերազմի տարիների մասին հայկական նոր, հոգեբանական «Չեզոք գոտի» թրիլլերը, որի ռեժիսորը Արտակ Զիլֆիմյանն է, հեղինակը` Նվեր Գալստյանը: Ֆիլմի նկարահանվել է կինոկենտրոնի տեխնիկայով:
Ըստ կայքի՝ այս ֆիլմը «հայրենասիրության ու դավաճանության, հայկականը պահպանելու, ընկերության ու սիրո մասին է», որի տևողությունը 1 ժամ 28 րոպե է: «Սա ֆիլմ է արցախյան պատերազմի տարիների չվավերագրված իրականության, այն ինչ գտնել հնարավոր է միայն պատերազմի մասնակիցների հիշողության արխիվներում, հենց այս ամենի շուրջ էլ գրվել է ֆիլմի սցենարը»,- գրում է կայքը՝ հավելելով, որ ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել
Այգեձորում, Չինարում, Վանաձորում և Երևանում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031