Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի ու Հայաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով պաշտոնական այցով այսօր ժամանել է Վրաստան, հանդիպել է իր վրացի գործընկեր Իրակլի Ալասանիայի հետ և քննարկել է ռազմական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:

Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամանակ Ալասանիան ընդգծել է, որ հայ և վրացի ժողովուրդները միմյանց կապված են պատմական, բարեկամական և եղբայրական հարաբերություններով.

«Իմ Հայաստան կատարած պաշտոնական այցից հետո ես պարոն նախարարին խնդրեցի գալ մեզ մոտ: Ես շնորհակալ եմ, որ նա ընդունել է այդ հրավերը: Այսօր մենք երկկողմանի հանդիպում անցկացրեցինք պարոն նախարարի հետ:

Մենք դիտարկեցինք մեր երկկողմանի համագործակցության մակարդակը: Պայմանավորվեցինք, որ համագործակցությունը ճշգրիտ ընթանում է պլանի համաձայն, որը մենք կազմել ենք 2013 թվականին:

Մենք խոսել ենք այն առաջնահերթությունների մասին, որոնք մինչև 2014 թվականը լինելու են առանցքային մեր երկկողմանի հարաբերություններում»:

Նշվում է, որ իր վրացական այցի շրջանակներում Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունենալու նաև Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031