Բաժիններ՝

Աղջկա ընկերը ազատ ելումուտ ունենալով բնակարան՝ 800.000 դրամի ոսկեղեն է գողացել

Երևանի Արարատյան փողոցի մի բնակչուհի օրերս ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ 21-ամյա դստեր ընկերը՝ 1992 թ. ծնված Մ.-ն, ազատ ելումուտ ունենալով իրենց տուն՝ ապրիլի 27-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության ծառայողները Մ.-ին բերման են ենթարկել բաժին:
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չի հայտնել, քանի որ, ըստ իր հայտարարության՝ Մ.-ն խոստացել է վերադարձնել գողոնը, սակայն խոստումը չի կատարել:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031