
Հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ

Հուլիսի 17-ին, ժամը 05.29-ին ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն-Զովունի ավտոճանապարհին գտնվող «Ռան Օյլ» բենզալցակայանում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները բենզալցակայանում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: