
Սպասվում են կարճատև տեղումներ

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-22-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ին կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում`
Հուլիսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-22-ին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է:
Երևան քաղաքի հուլիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ
· Օդի առավելագույն ջերմաստիճան 39.00C (2004թ)
· Օդի նվազագույն ջերմաստիճան 13.10C (1977թ)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 26.30C