Բաժիններ՝

Դիարբեքիրի հայկական եկեղեցում կբացվի ցուցահանդես

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը և հայկական Սուրբ Կիրակոսի եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այըքն արձանագրություն են ստորագրել են:

Դրանով նախատեսվում է եկեղեցում բացել հայկական ստեղծագործությունների, ազգագրական նյութերի, փաստաթղթերի ցուցահանդես: Դիարբեքիրի քաղաքապետարանն աջակցելու է այդ ցուցահանդեսի բացմանը:

Օսման Բայդեմիրի խոսքերով՝ այդ ցուցահանդեսն իր ուրույն ներդրումն է ունենալու Դիարբեքիրի ճանաչման գործընթացում: Թանգարանը բաց է լինելու այցելության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031