Բաժիններ՝

Հնդկաստանում դպրոցական սննդից թունավորվելու հետևանքով մահացել է 20 երեխա

NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հնդկաստանի Բիհար նահանգում դպրոցական սննդից թունավորվելու հետևանքով մահացել է 20 երեխա: Նրանց մեծ մասի տարիքը եղել է 10 տարեկանից էլ ցածր:

Եվս 35 մարդ գտնվում է հիվանդանոցում: Hindustan Times-ի տվյալներով էլ հոսպիտալացվել է 27 մարդ: Նրանց թվում է նաև դպրոցի խոհարարը: Բժիշկները շարունակում են պայքարել հոսպիտալացվածների կյանքը փրկելու ուղղությամբ, ինչը շատ դժվար է:

Դեռ հայտնի չէ, թե ինչ նյութ է հայտնվել սննդի մեջ, որն էլ պատճառ է դարձել զանգվածային թունավորման համար: Նահանգի իշխանությունները խոստացել են զոհվածների ընտանիքներին հատկացնել 200.000 ռուփի փոխհատուցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031