Դավութօղլուն դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից
Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջան է գալու նաև օգոստոսին:
Մամեդյարովի խոսքերով՝ Դավութօղլուն Ադրբեջանում մասնակցելու է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի նիստին: Դավութօղլուն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը սերտորեն համագործակցում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում.
«ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողացել որևէ բան անել 20 տարում: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները (որոնցից մեկը Թուրքիան է – 168.am) պետք է ակտիվորեն մասնակցեն տվյալ գործընթացին: Գլխավորը հակամարտության շուտափույթ կարգավորումն է»: