
«Լուսանկարում պատկերված է ոչ թե Հրաչյա Հարությունյանը, այլ 1994թ. մարտի դաշտում զոհված Նորիկ Ղազարյանը»

Վերջին օրերին համացանցում տարածված այս լուսանկարի առնչությամբ ֆեյսբուքում գրառում է կատարել «Պատմություներ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմի հեղինակ Վարդան Հովհաննիսյանը։
«Ուզում եմ տեղյակ պահել, որ «Պատմություներ պատերազմի և խաղաղության օրերից» վավերագրական ֆիլմից (www.warandpeacefilm.com) օգտագործված լուսանկարում, որը տարածվել է համացանցով, պատկերված է ոչ թե Հրաչյա Հարությունյանը, այլ 1994թ-ին Մատաղիսում, մարտի դաշտում զոհված` կապիտան Նորիկ Ղազարյանը:
Խնդրում եմ բոլոր նախաձեռնողներին և լրատվամիջոցներին զերծ մնալ չստուգված տեղեկություններ և լուսանկարներ տարածելուց:
Զոհված ազատամարտիկ` Նորիկ Ղազարյանի նկարը համացանցում այս կերպ տարածելը չափազանց ոչ կորեկտ է ազատամարտիկի հիշատակի և իր հարազատների նկատմամբ:
Ես ցավում եմ Ռուսաստանում կատարվածի համար և հույս ունեմ, որ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ կկատարվի արդար հետաքննություն:
«Պատմություներ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմի հեղինակ,
Վարդան Հովհաննիսյան»