Բաժիններ՝

Այս տարվա առաջին կիսամյակին նվազել է Վրաստանի արտաքին առևտրի շրջանառության ծավալը

Business Грузия-ի փոխանցմամբ՝ 2013 թվականի հունվար-հունիս ամիսներին (առաջին կիսամյակին) Վրաստանի արտաքին առևտրային շրջանառությունը (նախնական տվյալներով) կազմել է 4713 միլիոն դոլար: Դա 3 տոկոսով ավելի պակաս է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ:

Միևնույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է 1236 միլիոն դոլար (9 տոկոսանոց աճ), իսկ ներկրումը՝ 3477 միլիոն դոլար (7 տոկոսանոց անկում): Առևտրային բացասական հաշվեկշիռը կազմել է 2241 միլիոն դոլար, ինչը կազմել է ընդհանուր ապրանքաշրջանառության 48 տոկոսը:

Արտաքին առևտրային շրջանառության մասին ճշգրտված տվյալները հրապարակվելու են ընթացիկ տարվա հուլիսի 24-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031