Moody’s գործակալությունն աշխարհի ամենահին բանկի՝ իտալական Monte dei Paschi di Siena-ի վարկանիշն իջեցրել է 2 աստիճանով՝ հասցնելով Baaa3 մակարդակի։ Դա նշանակում է, որ ընկերության պարտատոմսերը վեր են ածվում «աղբի», քանի որ վստահելի չեն և պահանջարկ չունեն։ Այս մասին տեղեկացնում է AFP գործակալությունը։
Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների համար դրական, այսինքն` ՀՀ պետական շահերից բխող քայլ կատարելու համար ստիպված են եղել հերթական զիջումը կատարել ՀՀ ինքնիշխանության հաշվին: Արտաքին քաղաքական ասպարեզում «խորամանկ» թվացող այս գործելաոճն իրականում արտահայտում է մեր իշխանությունների, դժբախտաբար, այդպիսով նաև՝ պետության խեղճությունն արտաքին աշխարհի առաջ:
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոն է հիացած է իր ռմբարկուով
Հետազոտության հեղինակներից մեկը նշել է, որ ներկայումս տարածված է նաև երկաթի անբավարարությունը, ինչն, ըստ նրա, կարող է բացասաբար ազդել ինտելեկտի, հոգեկան զարգացման, հիշողության ու ուշադրության վրա:
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ լավագույն ռմբարկու բրազիլացի Ռոնալդոն և հռչակավոր լողորդ, Օլիմպիական խաղերում նվաճած ոսկե մեդալների թվով ռեկորդակիր Մայքլ Ֆելփսը ելույթ կունենան Չինաստանում անցկացվելիք գոլֆի մրցաշարում:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան պատմել է «Ռեալի» պաշտպան Պեպեի հետ վեճի մասին:
«Իշխանությունները շատ լավ գիտեն, որ մեծամասնական համակարգի առկայությունն է կարևորագույն երաշխիքներից մեկը իրենց վերարտադրման, հետևևաբար կառավարությունը չէր կտրի այն ճյուղը, որի վրա նստած են»,- «Ա1+»-ին ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Ի պատասխան ԼՂ անվտանգության և Ռ. Սաֆարովի արտահանձնման շուրջ «Ժառանգության» բարձրաձայնած մտահոգությունների, պատվիրակության հունգարացի անդամ Էդիթ Հերցզոգը նշել է, որ ոչ միայն հունգար ժողովուրդն է դատապարտում Սաֆարովի արտահանձնումը, այլև, ինչպես վերջերս է հայտնի դարձել որոշ փաստաթղթերից, Հունգարիայի թե´ ՆԳ, թե´ ԱԳ նախարարները դեմ են եղել այդ քայլին:
Սոնա Տռուզյանի փոխանցմամբ՝ դատախազություն ուղարկված գրությանը կից չեն ներկայացվել այն փաստաթղթերը, հիմքերը, որոնք վկայում են չարաշահումների մասին, ուստի ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր գրավոր դիմել է հանձնաժողովին խնդրելով տրամադրել դիտարկվող հարցին վերաբերող՝ հանձնաժողովում գտնվող փաստաթղթերը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի գրասենյակից:
Էրիկ Ռուբինը գոհունակությամբ է փաստել, որ պատիվ է ունեցել անցած 20 տարիներին, ի թիվս իր բազմաթիվ գործընկերների, անձամբ աշխատելու ի նպաստ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, և շատ լավ գիտի, թե ինչ վերելք են ունեցել այդ հարաբերությունները Հայաստանի անկախացումից ի վեր:
Դիզայներ, մոդելավորող, նկարիչ Ալիսա Հարությունյանը ներկայացրեց հագուստների իր անհատական հավաքածուն: Հոկտեմբերի 15-ին հայ հասարակությունը հնարավորություն ունեցավ ևս մեկ անգամ ծանոթանալ հայ դիզայներների աշխատանքներին: Ցուցադրվեցին թվով 27 հագուստներ, որոնք կրում էին «Հավերժություն» խորագիրը:
Ոչ ոք չգիտի, թե դեղերի ստեղծման վրա որքան գումար են ծախսում: Ընդհանրապես դեղի գինը որոշվում է այն հանգամանքով, թե որքան են մարդիկ պատրաստ վճարել դրա համար: Դեղերի շուկան ընդհանրապես դժվար է ճշգրիտ որոշել: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայի առաջին բժշկական համալսարանի պրոֆեսոր Վասիլի Վլասովը:
Աշտարակ քաղաքի բնակչուհի Նունե Մաղաքյանը «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնում ենթարկվել էր կիստայի հեռացման վիրահատության: Նունե Մաղաքյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը պնդում է, որ վիրահատությունն այնուհետև ընդլայնվել է. բժիշկ Օկոևն, ըստ Տիգրան Աթանեսյանի, առանց կնոջը կամ նրա հարազատներին տեղյակ պահելու, հեռացրել է կնոջ արգանդն իր հավելումներով:
Հոկտեմբերի 18-ի ժամը 18-ին ավարտվեց Երևանի թիվ 1 և Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքներում դեկտեմբերի 2-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին պատգամավորության թեկնածուների առաջադրման համար սահմանված ժամկետը:
«Միլանի» հարձակվող Ռոբինյոն հոկտեմբերի 16-ին ավտովթարի է ենթարկվել «Սան Սիրո» մարզադաշտի մոտակայքում:
Հունաստանում սկսվել է մեկօրյա համընդհանուր գործադուլ: Փողոց դուրս եկած մարդիկ երկրի իշխանություններից պահանջում են հրաժարվել ծախսերը կրճատելու ուղղությամբ նախապատրաստություններից, որոնք ԵՄ-ի և Միջազգային արժութային հիմնադրամի նախապայմաններն են միջազգային վարկեր ստանալու համար: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
«Մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք մեր երկու երկրների նախագահների հանձնարականների լիարժեք կատարման ընթացքը: Զուգահեռաբար, օրակարգում է պետության կողմից իրականացվող գնումների գործընթացի հանդեպ վերահսկողական մեխանիզմների ուժեղացման հարցը, քանի որ և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում, կան չարաշահումներ այդ բնագավառում: Որոշել ենք ավելի գործուն քայլեր իրականացնել և փորձի փոխանակմամբ նպաստել մեր վերահսկողական գործառույթների կատարելագործմանը»:
Հոկտեմբերի 18-ին Երևանում մեկնարկել է հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը՝ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի, ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինի, ԱՄՆ կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումի նախագահությամբ:
ԱԱԾ-ն հիմա փորձում է այս գործը տանել այն ուղղությամբ, որ Վ. Օսկանյանն իբր առանց խորհրդի անդամներին հարցնելու, գումարը պահել է անձնական հաշվին եւ այն տնօրինել այնպես, ինչպես ինքն է կամեցել: Այդպիսի բան հնարավոր չէ: Աղվան Հովսեփյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, որ առանց խորհրդի անդամների որոշման կամ խորհրդի անդամներին շրջանցելով, ինչ-որ «մութ» գործեր են արվել: Ես ուզում եմ ասել, որ դատախազի պնդումները հիմնազուրկ են եւ նման բան գոյություն չունի:
Strategy Analytics ընկերության իրականացրած հետազոտությունների համաձայն` աշխարհում օգտագործվող սմարթֆոնների թիվը առաջին անգամ հատել է 1 միլիարդի սահմանը: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը:
Իտալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն հայտարարել է, որ Իտալիայի առաջնության «Նապոլի» – «Յուվենտուս» խաղում նախապատվությունը տալիս է նեապոլցիներին։
Արվեստագետները նստաշրջանի ընթացքում հանդես կգան 40 զեկույցներով: Եռօրյա նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու են ինչպես ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, այնպես էլ հանրապետության այլ գիտակրթամշակութային օջախների երիտասարդ գիտնականները: Կմասնակցեն նաև հյուրեր. Իրանի Իսլամական Հանրապետության,Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության երիտասարդ արվեստաբանները:
Այսօրվանից երևանյան գրախանութներում կարող եք գնել Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը» վեպը` հայերեն թարգմանությամբ: Թարգմանությունը՝ անգլերենից, և ծանոթագրությունները՝ Զավեն Բոյաջյանի: «Արդի գրականության անկյունաքարերից մեկը հռչակված այս ինքնակենսագրական վեպը, որ պատմում է ամերիկացի տարագիր գրողի փարիզյան կյանքի ու սեքսուալ արկածների մասին, անպատշաճ համարվելով՝ 30 տարի արգելված է եղել նրա հայրենիքում:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը նոր ՀԴՄ-ների տեղադրումը համարում է տեխնիկական բնույթի նորարարություն, որը նպատակ ունի հարկային դաշտում ձևավորել «բարեխիղճ հարկատու» մշակույթը: Այս մասին ՀԱԳՄ նախագահը նշել է այսօր լրագրողների հետ զրույցում։
Ն. Փաշինյանին մենք ընդունում ենք որպես նորմալ թեկնածու` բոլոր պարամետրերը բավարարող: Խնդիրը հետևյալն է. առաջին հերթին` ՀԱԿ-ը, այնուհետև` ամբողջ ընդդիմադիր դաշտն այս պահին Ն. Փաշինյանի շուրջ համախմբելու հնարավորությունը որքա՞ն է:
Հնարավոր չէ գերագնահատել այն հոգևոր և նյութական հարստությունը, որ ունենք Երուսաղեմում:
Տարօրինակ, բայց հաճելի բան է ուրիշի փող հաշվելը:
Երկու տարի առաջ Սպիտակ քաղաքի իմ տեսած տնակը նույն տեղում է: Իմ տեսած տնակում ապրող յոթ երեխաները նույն երեխաներն են: Իմ տեսած տնակում ապրող յոթ երեխաների մայրն իմ իմացած Նարինե Եղիազարյանն է:Ինձ արդեն ծանոթ Սպիտակ քաղաքի բազմազավակ մայր Նարինե Եղիազարյանն այսօր էլ խնդիրներից խոսելիս` աչքերը լցնում է: Երկու տարի առաջ տեսած արցունքոտ այդ աչքերը նույնն են: Երկու տարի առաջ երեխաների հայրը սարերում ուրիշների ոչխարներին էր պահում, որ յոթ երեխաների հացը հասցներ:
Տարիներ շարունակ «168 Ժամը» (168.am) լուսաբանում է սոցիալապես անապահով, աղքատության մեջ, կենսական ծանր պայմաններում ապրող մարդկանց կյանքը, ներկայացնում նրանց խնդիրները: Ցավոք, այսօր շատ-շատերն են ապրում նման պայմաններում` ոչ միայն աղքատության մեջ, այլև ապագայի նկատմամբ հավատի և հույսի բացակայությամբ: