Բաժիններ՝

Տեղի է ունեցել հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը

Հոկտեմբերի 18-ին Երևանում մեկնարկել է հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը՝ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի, ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինի, ԱՄՆ կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումի նախագահությամբ: Այս մասին տեղեկանում են ՀՀ ֆինանսների նախարարության կայքից։
Նիստի օրակարգում ներառված են բիզնեսի խթանման համար առավել նպաստավոր միջավայրի ձևավորմանն ուղղված հարցեր՝ շեշտադրելով հարկային և մաքսային քաղաքականության, արդար և հավասար մրցակցության և մտավոր սեփականության իրավունքներին առնչվող խնդիրները, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության ուղղությունները (Հայկական ատոմակայանի լիցենզիայի երկարաձգում և անվտանգության գծով աջակցություն, նոր ռեակտոր ներդնելու առաջարկ, հիդրոէներգետիկա և էլեկտրաէներգիայի ստացման այլ այլընտրանքային աղբյուրներ, ներգրավում տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում):
Նիստի ավարտին Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունները կստորագրեն փոխըմբռնման հուշագիր էներգետիկայի բնագավառում համագործակցության  վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս