«Այո, Հայաստանն այսօր «ճամպրուկային» տրամադրությամբ լի «փակուղում» է: Բայց այդպես եղել է Վարդան Օսկանյանի` իշխանակարգի պաշտոնյա դառնալուց ի վեր: Այստեղ` ոչ մի նորություն»:
MEDIACRAT ընկերությունը հայտարարել է միջազգային BRICS Business Magazine տնտեսական ամսագրի առաջին համարի լույս ընծայման մասին, որը նվիրված է զարգացող շուկաներին, մասնավորապես, Բրազիլիային, Ռուսաստանին, Հնդկաստանին, Չինաստանին և Հարավաֆրիկյան Հանրապետությանը: Այս մասին գրում է Մեդիամաքսը՝ նշելով, որ պարբերականի խմբագրական խորհուրդը գլխավորել է «Տրոյկա Դիալոգ» ընկերության հիմնադիր, ֆինանսիստ և բարեգործ Ռուբեն Վարդանյանը:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է մարդու իրավունքների հարգման տեսանկյունից իրավախախտումների կանխարգելմանը և կիբերտարածությունում հանցագործությունների դեմ պայքարին նվիրված ԱՊՀ ՄԽՎ համաժողովին եւ հանդես եկել ելույթով:
Այսօր դատարանում քննարկվում է Վահե Ավետյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանի կողմից նախորդ դատական նիստում ներկայացված միջնորդությունները: Մեղադրյալների պաշտպանները դատարանում հայտարարել են, որ պետք է Եգորյանի միջնորդությունների կեսը մերժել, իսկ մյուս մասն էլ հետաձգել: Այս պահին մեղադրյալների փաստաբանները 30 րոպե ժամանակ են խնդրել դատարանից, որպեսզի հստակեցնեն իրենց տեսակետը:
«Վեդի Ալկո» ընկերության խորհրդի նախագահ Մանվել Ղազարյանը հավաստիացնում է, որ մթերվող խաղողի համար վճարումները կկատարվեն ամենաուշը մեկ ամսվա ընթացքում։
«Լրատվամիջոցներով տարածված այն լուրը, որ Հանթսմանը հայտարարություն է տարածել և դա չի հրապարակվել «Սիվիլիթաս»-ի կողմից, բացարձակ սուտ է և չի համապտասխանում իրականությանը: «Սիվիլիթաս» հիմնադրամը մինչ այս գործել է հրապարակային, թափանցիկ և ոչինչ թաքցնելու անհրաժեշտություն չունի»,- galatv.am-ին հայտնել են «Սիվիլիթասից»:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր «փուչիկների» գործով միակ ամբաստանյալ Սերոբ Բոզոյանին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման:
«Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանն այսօր ժ.14:10 ներկայացել է Ազգային անվտանգության ծառայություն՝ հիմնադրամի խորհրդի փողերի լվացման հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում:
Երեկ Աշխարհի առաջնության որակավորման փուլի Իսպանիա – Ֆրանսիա խաղից հետո հյուրերի հանդերձարանում անասելի ուրախություն էր։
2013թ. համար ներկայացված բյուջեն կրկնում է 2012-ի բյուջեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Երբ մենք՝ հայերս, մշակույթ ունեինք, մյուս ազգերը ծառից ծառ էին թռչում։ Այնպես որ, հիմա, երբ մյուսներն էլ մշակույթ ունեն, մենք հանգիստ խղճով կարող ենք ծառից ծառ թռչել։ Այս կատակը գնալով իրականություն է դառնում. դրանում համոզվելու համար բավական է անգամ աչքի անցկացնել վերջին մի քանի օրվա և հատկապես երեկվա լրահոսը։
Հրաչ Բերբերյանի խոսքով, գյուղնախարարության մասնագետների «տգետ աշխատանքի» արդյունքում տուժում են գյուղացիները: «Ինչքա՞ն կարելի է դատարկախոսներին առաջ տանել: Այսօր 40 գյուղ լուրջ խնդրի առաջ է կանգնած և եթե այսպես շարունակվի, շատ շուտով 40 գյուղը կդառնա 80 և, ի վերջո, կհայտարարվի կարանտին»:
տալիայի հավաքականի կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն գովել է իր թիմակից Մարիո Բալոտելիին:
«Հայաստանն այսօր փակուղում է: Մի կողմից այս ճահճից, կասեի նույնիսկ՝ հետընթացից դուրս գալու համար անխուսափելի են խորքային բարեփոխումները: Մյուս կողմից՝ այն մարդիկ, որոնցից է միմիայն կախված բարեփոխումների ընթացքն ու իրականացումը, բացարձակապես շահագրգռված չեն այդ բարեփոխումների իրականացմամբ, որովհետև դրանք վտանգելու են նրանց քաղաքական և տնտեսական մենաշնորհները: Այսօր այդ քաղաքական մենաշնորհը պահելու համար հայ ժողովուրդը շատ մեծ գին է վճարում»:
«Զվարթնոց» օդանավակայանը կրկին դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը: Այս մասին տեղեկացնում է News.am-ը: Կայքի տեղեկություններով` պատճառը կրկին նույնն է. «Արմավիան» խոշոր պարտքեր ունի օդանավակայանին:
Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ իր համար ոչ մի տարբերություն չկա. նա իրեն զգում է և՛ իսպանացի, և՛ կատալոնացի:
Այսօր երեկոյան Երևանում կկայանա ռուսական շոու-բիզնեսի սկանդալային ներկայացուցիչ, բալետային պարուհի Անաստասիա Վոլոչկովայի մենահամերգը: 168.am-ը Անաստասիա Վոլոչկովայի հետ զրուցել է հենց այն պահին, երբ նա ստեղծագործական իր խմբի հետ օդանավակայանում էր և պատրաստվում էր մեկնել Երևան:
Ֆուտբոլային փորձագետ Սերգեյ Նագորնյակը կարծում է, որ «Շախտյորի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը պետք է տեղափոխվի թոփ առաջնություն:
Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Միրզոյանը Sport-Express-ի համար մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»։
Իսրայելի Բանկի ղեկավար Սթենլի Ֆիշերի կարծիքով, աշխարհն ավելի քան մոտ է գտնվում կործանմանը: «Չնայած համաշխարհային տնտեսության աննշան առաջընթացին, դրանից ստացված արդյունքը դեռևս շատ աննկատ է»,- նշել է Ֆիշերը:
Համաձայն Ավտոմեքենաների արտադրության եվրոպական ասոցիացիայի տվյալների, նոր մեքենաների վաճառքի ծավալները սեպտեմբերին նվազել են 10.8%-ով՝ տարեկան հաշվարկով մինչև 1 միլիոն 99 հազար մեքենա:
«Սիրո հորմոնն» օգնում է նվազեցնել ալկոհոլի նկատմամբ հակումը: Ինչպես հաղորդում է «Аргументы и факты»-ն, այս եզրակացությանն են հանգել ամերիկացի գիտնականները: Վերջիններս համոզված են, որ «սիրո հորմոնը», որի գիտական անվանումը օքսիտոցին է, կարող է օգնել ալկոհոլից կախվածության դեմ պայքարում:
Գրոհի նման եզրափակման մասին կերազեին աշխարհի լավագույն հարձակվողները։
Ուսանող ունեցող ընտանիքները այսօր մեծ դժվարությունների առջև են կանգնել: Հատկապես մարզերում բնակվող ուսանողների համար ամսական կտրվածքով ավելացել են ծախերը` տրանսպորտի, անհրաժեշտ գրականության, գրենական պիտույքների, և այլն: Ամեն ինչ թանկացել է:
Որոշ խաղերում գրանվել են անսպասելի արդյունքներ։
Հոկտեմբերի 15-ին գիշերը Մոսկվայից Հայաստան է վերադարձել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա հերթական բուժզննությունն էր անցնում Մոսկվայում: Խաչատրյանն սրտի հետ կապված խնդիրներ ունի, և անցած տարի ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովային վիրահատած հայազգի սրտաբան Բագրատ Ալեքյանը, մարզպետին վիրահատել էր՝ ստենդավորելով նրա սիրտը:
Yahoo-ի նոր օպերացիոն տնօրեն է նշանակվել 47-ամյա Էնրիկե դե Կաստրոն, ով ավելի վաղ եղել է Google ընկերության գովազդային ստորաբաժանման փոխնախագահը: Այս մասին գրված է Yahoo ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Նշենք, որ Google-ը Yahoo-ի հիմնական մրցակիցներից է:
Իսրայելական Էյլաթ քաղաքում ընթացող Եվրոպական ակումբների գավաթի խաղարկության 6-րդ տուրում Երևանի «Միկան» 3.5:0.5 պարտության մատնեց Աշդոդին:
Պարզ է, որ սա արվում է Ծառուկյանի դեմ՝ նրան զրկելով մենաշնորհ ունենալու հնարավորությունից: Թեև չի բացառվում, որ մոտ ժամանակներս լինեն այնպիսի քաղաքական իրադարձություններ, որի պայմաններում ՀՀԿ-ական պատգամավորները կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխության քննարկման ժամանակ հայտարարեն, որ իրենք դեմ են նման փոփոխությանը, քանի որ կարծում են, որ Երևան քաղաքի շրջակայքում խաղատների ներկա առատությունը վնասում է մատաղ սերնդի՝ նժդեհյան գաղափարախոսության սկզբունքներով դաստիարակության գործին, և խաղատները պետք է փակվեն անհապաղ:
Սերժ Սարգսյանը ողջունել է նախարար Ջամպաոլո Դի Պաոլայի այցը մեր երկիր և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է Իտալիայի հետ բազմաշերտ համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում երկկողմ կապերի ամրապնդումը: