Բաժիններ՝

Սիմեոնե. Ֆալկաոն աշխարհի լավագույն 9-րդ համարն է

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոն է հիացած է իր ռմբարկուով: Կոլումբիայի ազգային հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն Լա Լիգայի վեց հանդիպումներում 8 գոլի հեղինակ է դարձել, բացի այդ, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի համար «Չելսիի» հետ հանդիպման ժամանակ դարձել է հեթ-տրիկի հեղինակ: Պակաս հաջող ելույթներ չի ունեցել նաև Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում:

«Ֆալկաոն շատ է աշխատել, որպեսզի կարողանա մեծ բարձունքների հասնել: Այն ամենը, ինչ կատարվում է նրա հետ, ֆուտբոլի հանդեպ ունեցած իր վերաբերմունքի արդյունքն է:

Հուսով եմ, որ նա կշարունակի նույն ոգով, քանի որ նրա ուժը բնավորության և ցանկության մեջ է: Նա աշխարհի լավագույն 9-րդ համարն է», – Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Goal.com կայքը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս