Բաժիններ՝

Երեխաների 30%-ը սխալ է սնվում

Գիտնականները պնդում են, որ մինչև 3 տարեկան երեխաների 30%-ը տառապում է ավելորդ քաշից ու սակավարյունությունից՝ սխալ սննդի պատճառով: Ինչպես գրում է «Аргументы и Факты»-ն, այս եզրակացությանն են հանգել ռուս գիտնականները: Վերջիններս հետազոտություն են անցկացրել ռուսական 20 մարզերում, որին  մասնակցել է 2000 երեխա:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ներկայումս երեխաների սնուցման հետ կապված գոյություն ունեն հետևյալ միտումները` կրծքով սնուցման ցածր մակարդակ, կովի կաթի ժամանակից շուտ ներմուծում երեխայի սննդակարգ, հատուկ փոքրիկների համար նախատեսված սննդի չափազանց քիչ օգտագործում:

Հետազոտության հեղինակներից մեկը նշել է, որ ներկայումս տարածված է նաև երկաթի անբավարարությունը, ինչն, ըստ նրա, կարող է բացասաբար ազդել ինտելեկտի, հոգեկան զարգացման, հիշողության ու ուշադրության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031