Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց մատենադարանի բացմանը (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի գրասենյակից:

«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը կառուցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ և Մայր Աթոռի բարերարներ լոնդոնաբնակ Վաչե և Թամար Մանուկյանների նվիրատվությամբ: Մատենադարանը մեկտեղելու է Մայր Աթոռի երեք գրադարանների և ձեռագրատան ցուցադրանույթը՝ հնարավորություն տալով ընթերցասեր հասարակությանը և գիտնականներին օգտվել Մայր Աթոռում առկա կրոնական և հայագիտական հարուստ գրականությունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031