Ի՞նչ կմնա ՀՀԿ-ից,եթե չկեղծի

Կառավարությունն այսօր մերժել է Ազգային Ժողովի ընտրությունները միայն համամասնականով անցկացնելու Դաշնակցության առաջարկը:
«Իշխանությունները շատ լավ գիտեն, որ մեծամասնական համակարգի առկայությունն է կարևորագույն երաշխիքներից մեկը իրենց վերարտադրման, հետևևաբար կառավարությունը չէր կտրի այն ճյուղը, որի վրա նստած են»,- «Ա1+»-ին ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Նա ծիծաղում է կառավարության այն պատճառաբանության վրա, թե մեծամասնական ընտրակարգը հնարավորություն է տալիս, որպեսզի պատգամավորը ներկայացնի բնակչության որոշակի հատվածի շահերը։ Ըստ նրա, կառավարության ասածը Հայաստանի մասին չէ. «Անցած բոլոր ընտրությունները Ազգային ժողովի երեք գումարումների եթե նայեք, կտեսնեք, որ ընդդիմության որևէ թեկնածու մեծամասնականով չի հաղթել»։։

Ա. Ռուստամյանը նկատում է, որ իրենք այս առաջարկն արեցին հենց Ազգային Ժողովի վերջին ընտրություններից հետո, որպեսզի երկիրն առանց շտապելու գնա դրան։ Հիմա դաշնակցական պատգամավորը գիտի, որ կառավարությունը երբեք չի համաձայնվի այդ առաջարկին, քանի որ չի կարող հրաժարվել 41 մեծամասնական ընտրատարածքների սեփականաշնորհումից:։

Պատգամավորը չի կասկածում, որ իշխանությունը խոստովանում է Ազգային Ժողովի հաջորդ ընտրությունները նույնպես կեղծելու մտադրության մասին։

Ըստ նրա՝ հանրապետականներ կեղծելու են, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե իրենք իսկապես հզոր քաղաքական ուժ են. «Հզոր քաղաքական ուժից ի՞նչ կմնա, եթե ինքը իշխանության մեջ չլինի»,- «Ա1+»-ին ասել է Ա, Ռուստամյանը։

Տեսանյութեր

Լրահոս