Բաժիններ՝

Անդրես Ինյեստա. Մեզ Պեպեի հետ կապված տեսանյութ չեն ցույց տվել

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան պատմել է «Ռեալի» պաշտպան Պեպեի հետ վեճի մասին: Հիշեցնենք, որ պորտուգալացին «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին մեղադրում էր թատերական հնարքների դիմելու մեջ։

«Իրականում պետք չէ ուշադրություն դարձնել այս պատմության վրա։ Դա չի քննարկվում թիմի ներսում։ Պեպեն ինչ-որ բան ասեց, իսկ ես պատասխանեցի, քանի որ այդ արտահայտությունն ինձ էր վերաբերվում։

Չեմ պատրաստվում Պեպեի մասին կարծիքս փոխել։ Նա հիանալի պաշտպան է, ով հանդես է գալիս աշխարհի լավագույն ակումբներից մեկում։

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ «Բարսելոնան» 4 հանդիպման ընթացքում նկարահանել է Պեպեի գործողությունները, ապա մեզ որինչ չեն ցույց տվել»,- Ինյեստայի խոսքերն է մեջբերում  AS-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս