Առանց բացառության, ցանկացած ցեղասպանություն ուղեկցվում է բնաջնջման ենթակա ժողովրդի ունեցվածքի թալանով:
Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը թուրինյան ակումբի հետ համաձայնեցրել է նոր պայմանագրի մանրամասները:
Երկու արմատական ընդդիմադիր գործիչների հակամարտության պատճառը ԲՀԿ-ի նկատմամբ ունեցած տրամագծորեն հակառակ մոտեցումներն են: Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ին պետք է դիտարկի` որպես գործող իշխանության մի մաս, և պետք է բացառի որևէ համագործակցություն այդ կուսակցության հետ:
Այսօր Կառավարության նիստում կառավարությունը հաստատել է վարորդական վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը, այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոցը, Ճանապարհային ոստիկանության ծառայություն ներկայացվող բժշկական հավատարմագրման տեղեկանքի ձևը։
Այսօր հայ ծանրամարտուհի, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (2007թ.), աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող (2007թ.), Եվրոպայի չեմպիոն, 75կգ (2007թ.), Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, 75կգ (2006թ., 2009թ.), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 75կգ (2010), Եվրոպայի փոխչեմպիոն, +75կգ (2011թ.), աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 75կգ (2009թ.), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012թ.) Հռիփսիմե Խուրշուդյանի հարսանյաց արարողությունն է: Հռիփսիմեն ամուսնանում է ծանրամարտիկ, մարզիչ Տարոն Թովմասյանի հետ:
ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Արտաշես Բեյբությանի ազատումը որևէ կապ չունի «ՍԱՍ գրուպի» սուպերմարկետներում իրականացված ստուգումների հետ: News.am-ի փոխանցմամբ` այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Իր երկու տեղակալների աշխատանքից ազատումը Գ. Խաչատրյանը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Որպեսզի ավելի թարմ, ավելի լավ աշխատող կադրերով համալրենք կառույցը»:
Չորեքշաբթի օրը Մոնակոյում տեղի է ունեցել Golden Foot մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Երեկ Բրազիլիայի առաջնությունում կայացել է Նեյմարի «Սանթոսի» և Ռոնալդինյոյի «Ատլետիկո Մինեյրոյի» հանդիպումը։
«Ինտերի» հարձակվող Անտոնիո Կասանոն պատմել է, թե ինչու է հրաժարվել տեղափոխվել «Յուվենտուս»:
Իսրայելական Էյլաթ քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպական ակումբների գավաթի խաղարկությունը: Մրցաշարարին մասնակցող միակ հայկական թիմը՝ «Միկան», վերջին տուրում 3.5:0.5 հաշվով պարտության մատնեց «Չիգորին Կլաբին» և վաստակած 10 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:
Բրիտանիայում ամենաէժան գներն առաջարկում է «Մոնթրոուզ» ակումբը, որտեղ մեծահասակների ամենաէժան տոմսն արժե 6 ֆունտ ստերլինգ։
«Իմ տպավորությամբ` Սերժ Սարգսյանին աճեցրել է Ռուսաստանը, իսկ նշանակել է` Արևմուտքը: Իմ տպավորությամբ` առկա է անգլոսաքսոնական գիծը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն` անդրադառնալով նախագահական ընտրություններում արտաքին ուժերի ազդեցության վերաբերյալ հարցին:
«Երբ ՀԱԿ-ում ասում են` Լ. Տեր-Պետրոսյանը մի բան գիտի, մենք էլ ասում ենք` եթե մի բան գիտի, թող իր իմացածն ավարտին հասցնի: Սա է մեր մոտեցումը, հակառակ դեպքում, Նիկոլը երիտասարդ է, իմ նշած բոլոր պարամետրերով լավագույններից մեկն է, եթե ոչ` լավագույնը»,- ասել է նա` ավելացնելով, որ խնդիրն այն է, թե առաջին հերթին` ՀԱԿ-ը, այնուհետև` ամբողջ ընդդիմադիր դաշտն այս պահին Ն.Փաշինյանի շուրջ համախմբելու հնարավորությունը որքա՞ն է:
Պետությունը պետք է խթանի առաջա՞րկը, թե՞ պահանջարկը: Այդ հարցը տարբեր առիթներով շատ է շրջանառվում, սակայն սա նման է հավի և ձվի պատմությանը. վերջնական պատասխան դժվար է գտնել:
168.am-ի տեղեկություններով` «խազել» են նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ծառայողական մեքենան: Առայժմ հայտնի չէ` արդոք այս «խազոցները» ինչ-որ կապ ունե՞ն իրար հետ, սա ԲՀԿ-ՀՀԿ հակամարտության նոր դրսևորո՞ւմ է, պե՞տք է սպասել, որ առաջիկայում կխազվեն այլ մեքենաներ ևս, թե՞ կան երրորդ ուժեր, որոնք ուզում են այս խազերի միջոցով ցույց տալ, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև ոչ մի տարբերություն էլ չկա:
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը հետաքրքրված են Կոլումբիայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի ծառայություններով:
168.am-ի տեղեկություններով, վերջին շրջանում ծայրաստիճան սրվել են ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նույն խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հարաբերությունները: Նրանց տարաձայնությունները գաղափարական և քաղաքական դրդապատճառներ ունեն և պայմանավորված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ ունեցած տրամագծորեն հակառակ մոտեցումներով:
168.am-ը Նաիրա Մովսիսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված ներկայացման մեջ դերասանուհիների փոփոխությունը և ինչո՞ւ միայն այդ օրը: Ն. Մովսիսյանի խոսքով, դերասանուհիներից մեկն այդ նույն օրը խաղալու է մեկ այլ ներկայացման մեջ, ուստի ինքը 4 տարի դադարից հետո կրկին խաղալու է Նարեկ Դուրյանի «Մորաքույրը Փարիզից» ներկայացման մեջ:
Հոկտեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 146 կմ-ին, «Վան» խորովածանոցի մոտ, Իրան Հանրապետության քաղաքացի, 61-ամյա Ռաշիդ Ռախբինը վարելով «Վոլվո 75 A» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, դեպի Երևան ընթանալիս, աջ երթևեկելի մասից դուրս է եկել դեպի ձախ և կողաշրջվել:
«Այս անգամ Հայաստանում ընթացող քաղաքական, աշխարհաքաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ եթե նույնիսկ այս ընտրություններում իշխանությունը վերարտադրվի, ապա դա 100 տոկոսով լինելու է պյուռոսյան հաղթանակ, որովհետև հասկանալի է, որ դրանից հետո վիճակը բարդանալու է Հայաստանում, դեգրադացիայի աստիճանն ավելի կաճի` ամենայն հավանականությամբ, կիրառվելու են փողային ռեսուրսների խնդիրներ»:
«Բարսելոնան» մի ֆիլմ է պատրաստել, որում պատմվում է «Ռեալի» պաշտպան Պեպեի ոչ սպորտային պահվածքի մասին:
168.am-ի հարցին, թե ինչ տպավորություններ ունի երևանյան համերգից, Անաստասիա Վոլոչկովան պատասխանեց. «Ամեն ինչ հիանալի էր: Բոլորից շատ շնորհակալ եմ: Շնորհակալ եմ ցուցաբերած ջերմության, հյուրընկալության համար: Հուսամ, որ մոտ ապագայում կհանդիպենք, արդեն` երեխաների մասնակցությամբ ներկայացվող նոր համերգային ծրագրի շրջանակներում»:
«Զրուցել ենք շատ ազատ, անկաշկանդ թե’ ցմահ ազատազրկման դատապարտվածների, թե’ նախնական կալանքի վայրում և թե’ տարբեր ռեժիմների գաղութների կալանավորների հետ, լսել ենք իրենց առաջարկները: Այսինքն` հավաքագրել ենք այն ռացիոնալ առաջարկները, որոնք կարող են օրենսդրական փոփոխությունների հիմք դառնալ»,- ասել է Ն.Զոհրաբյանը: Նա նշել է նաև, որ այցելությունների ավարտից հետո փորձելու են ամփոփել և վերլուծել հավաքագրված տեղեկատվությունը, մասնավորապես, դժգոհությունները` կապված գերծանրաբեռնվածության, տեսակցությունների խնդիրների հետ:
«Արմեն Բադալյանի ասածը ճիշտ է, եթե Հայաստանն այնպիսի երկիր լիներ, որ ունենար այդ ռեսուրսը: Բադալյանն էլ շատ լավ գիտի` մինչև հիմա նշանակողները դրսի չեն եղե՞լ: Այսօր արտաքին ուժերի մոտ արդյոք կա՞ նմանատիպ նպատակ` ոչ թե փոխհամագործակցված գործելու, այլ այդպիսի հակադրումների մեջ նշանակելու: Ես ավելի շատ խորհուրդ կտայի, քանի որ խելացի մարդ է և խելացի հարցազրույց է, մտածել, որ մի՞գուցե այդ արտաքին ուժերի ցանկությունը Հայաստանում այլ բան է, այդ թվում նաև արտաքին ուժեր ասելով` նկատի չունեմ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և այլն»:
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը խոսել է այն ակումբների մասին, որոնք չեն հետևում ֆինանսական ֆեյր-փլեյ սկզբունքին:
«Ես ընդհանրապես կապ չեմ ունեցել այդ միջոցառման կազմակերպչական աշխատանքների և փուչիկների պատվիրման ու ձեռքբերման գործընթացի հետ»,- Կարեն Ավագյան:
Ռոնալդուն իր 100-րդ հանդիպումն է անցկացրել Պորտուգալիայի հավաքականի կազմում:
Օգոստոսի 24-ին Գյումրու Սայաթ-Նովա և Ռուսթավելի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վեճ-վիճաբանության և հնչած կրակոցների գործով նախաքննությունը շարունակվում է:
«Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը հեռուստաեթերից հայտարարել է, որ ինքն ու «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին տարբեր փիլիսոփայության կրողներ են: Նրա խոսքով` ամեն մեկն ինքն է ընտրում հաջողության իր գնահատականը, իսկ Խոդորկովսկին գերագնահատել է փողի դերը:
«Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հայտնի գործարար Մկրտիչ Խաչատրյանը վնասվածքներ է ստացել մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատրյանին ծեծի են ենթարկել Ալբերտ Քարհանյանը, Վարդան և Վահրամ Գագիկի Գրիգորյանները»,- «Pastinfo.am»-ին հայտնել է ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: