Կանավարո. Ես Նապոլիի երկրպագու եմ
Իտալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն հայտարարել է, որ Իտալիայի առաջնության «Նապոլի» – «Յուվենտուս» խաղում նախապատվությունը տալիս է նեապոլցիներին։
«Շատ եմ հարգում «Յուվենտուսին»՝ ակումբ, որը ինձ այդքան բան է տվել, որի հետ ես երկու անգամ Իտալիայի չեմպիոն եմ դարձել։ Այդուհանդերձ, ես «Նապոլիի» երկրպագու եմ։ Ես այդտեղ եմ մեծացել։ Սրտին չես հրամայի։ Թուրինցիները հավաքել են A սերիայի լավագույնը կազմը, իսկ «Նապոլին» միակ թիմն է, որը կդիմակայի նրանց ողջ մրցաշարի ընթացքում։
Թիմերի մեջ այնքան էլ մեծ չէ կատարողական վարեպտության տարբերությունը։ Բնավորությունը և հաղթելու ցանկությունը կորոշեն հանդիպման ելքը։ Նրանցից ոչ մեկը չպետք է վախենա մյուսից»,- իտալացի պաշտպանի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը