Երևանյան վաճառակետերում վաճառքի է հանվել Հայաստանի օդը`«Օդ Հայաստանի» մակնշմամբ: Այն վաճառվում է պահածոյի թիթեղյա տուփերով: Քաշը, ինչպես նշված է տուփի վրա` 1 խորը շունչ, իսկ 1 տուփի գինը 1600 դրամ է: Տուփի վրա գրված է նաև կիրառման ձևը, այն է` «կիրառել կանոնավոր կերպով` Հայաստանի սահմաններից դուրս գտնվելու ընթացքում, և 2` կարոտախտի ախտորոշման դեպքում»:
«Հայաստանի Հանրապետության իշախանություննե´ր, իսկ երբ «Հազարամյակի մարտահրավերով» Ձեզ տալիս են միլիոնավոր դոլարներ, ինչի՞ համար են տալիս: Երբ որ Ռուսաստանը Ձեզ տալիս է միլիոնավոր դոլարներ, ինչի՞ համար է տալիս: Երբ որ Դուք աղաչում, խնդրում եք Եվրամիությանը, որ դոնորների համաժողով անցկացնի, որպեսզի միլիոնավոր, մինչև մեկ միլիարդ դոլարի մասին խոսք կա, ձեզ ինչի՞ համար են տալիս: Չեմ կարծում, որ լուրջ են նման մեղադրանքները»:
Carrefour-ը նախատեսում է փոխել իր գործունեության ռազմավարությունը՝ կենտրոնանալ այն շուկաների վրա, որտեղ ինքն ունի կամ նախատեսում է գրավել առաջնային դիրքեր: Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբեր ամսին մայրաքաղաք Երևանում բացվելու է ֆրանսիական Carrefour ընկերության առաջին սուպերմարկետը:
Այդ ո՞ր օրենքով է, որ պետական կարիքների համար իրացված բնակարանների փոխարեն ստանալիք բնակարանների համար մենք պետք է վճարենք հողի հարկ: բացի դրանից հողի հարկի վճարելը իրավունք է, այլ ոչ պարտավորություն: կառուցապատողը պետությանը խոշոր պարտքեր ունի և դրանք պետք է վճարվեն, բայց ինչու մեր հաշվին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ամերիկահայ բարերարներ Սեմ և Սիլվա Սիմոնյաններին ու նրանց ուղեկցող անձանց: Հանդիպման ընթացքում քննարկվել են մայրաքաղաք Ստեփանակերտում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմից:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արտավազդ Գ.-ին, որը 2010 թ. սեպտեմբերի 27-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով:
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի մասին լուրերն իրեն չեն հետաքրքրում, գրում է Marca-ն:
Հոկտեմբերի 20-ին Անգլիական այգում տեղի կունենա Սոցարտ նկարչական միջոցառում, որի նպատակն է բարձրաձայնել առկա սոցիալական խնդիրները նկարելու միջոցով: Անգլիական այգու տարածքում տեղադրված կլինեն 100% վերամշակված թղթեր, ներկեր, վրձիններ և այլ նկարչական նյութեր, որպեսզի նկարիչներն, արվեստասերները և պարզապես անցորդները նկարեն իրենց անհանգստացնող սոցիալական խնդիրները:
Զույգը մտադիր է ամուսնանալ Իտալիայում: Ինչպես տեղեկացնում է ռուսական ellegirl.ru կայքը, զույգը միասին է արդեն հինգ տարի: Անցյալ տարի Ծննդյան տոներին Ջասթինն ամուսնության առաջարկ էր արել իր սիրելիին, սակայն այն, թե որտեղ և երբ են անցկացնելու իրենց պսակադրության արարողությունը, զույգը գաղտնի էր պահում:
Ֆրանսիական մոդայի տունը՝ Louis Vuitton-ը, հայտարարել է իր տեսակի մեջ եզակի նոր գրասենյակային իրեր առաջարկող բուտիկի բացման մասին: Փոքր խանութ, որտեղ կցուցադրվեն անկրկնելի գրենական ապրանքանիշեր: Խանութը գտնվում է Saint Germain des Pres շրջանում: Saint Germain des Pres-ը նահանգ է, որտեղ ապրել և ստեղծագործել են այնպիսի հանրահայտ գրողներ, ինչպիսիք են Էռնեստ Հեմինգուեյը և Ժան-Պոլ Սարտրը:
Ադրբեջանը Միացյալ Նահանգներից ավելի մեծ ակտիվություն է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` այդ մասին այսօր լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը։
Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «ԱրմենՏելը» մոլորեցրել է սպառողներին, քանի որ նրանց չի տեղեկացրել երկու սակագնային փաթեթների տարբերության մասին: Սպառողներն էլ օգտվել են այն փաթեթից, որի գինը ավելի էժան է եղել, սակայն հետագայում նրանցից գանձվել է անհամեմատ բարձր գին:
Այսօր առավոտից «Զվարթնոց» օդանավակայանը կրկին դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը, պատճառաբանելով, որ պետական ավիափոխադրողը չի կատարել պայմանավորվածության իր մասը:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար աշխատանքից ազատվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցներ՝ բժշկական սպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ներսես Մարտիրոսյանն ու անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Թորոս Իգիթյանը:
Եվրոպական դատարանը համարել է, որ այդ բոլոր պնդումները անհիմն են, և հայցն անընդունելի է ճանաչել, բացառությամբ այն դրույթի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, պնդում էր, թե իրեն ենթարկել են տնային կալանքի և այն, որ ինքը չի ունեցել իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցներ:
Ինչո՞ւ են Հանրապետական կուսակցությանն ուղեկցում հրդեհները: Այսօրվա ասուլիսում լրագրողներից մեկը նման հարց ուղղեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին:
Ուշացման պատճառը, ինչպես հաղորդում է վրացական «Ռուսթավի – 2» հեռուստաընկերության կայքէջը, Բուխարեստի օդանավակայանում Վրաստանի նախագահի օդանավի վթարային վայրէջքն է թռիչքից 10 րոպե անց. ինքնաթիռը մեկնել է շասիի հետ կապված տեխնիկական խնդիրը վերացնելուց հետո միայն։
«Բա ինչո՞ւ Չինաստանի դեսպանը հայտարարություններ չարեց: Ամերիկայի պատմության մեջ դեռ նման հայտարարություն անող չի եղել: Շատ խորամանկ հայտարարություն էր, որի տակ կար հետևյալ ենթատեքստը՝ ինչո՞ւ Օսկանյանը, այլ ոչ՝ մյուսները»:
«Լավ ենք անում, վստահ ենք, դրա համար էլ ասում ենք, որ նա հաղթելու է, մանավանդ որ Սերժ Սարգսյանի վարկանիշը ավելի բարձր է, քան Հանրապետական կուսակցության վարկանիշը, այնպես որ` նա նորից նախագահ կընտրվի»:
Այսօր` ժամը 12:30-ին, «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցները «Սիվիլիթասի» գրասենյակից երթով կգնան գլխավոր դատախազություն, որպեսզի հանձնեն պահանջագիր-նամակն ու Սիվիլիթասի» և Վարդան Օսկանյանի հանդեպ քաղաքական հետապնդումները դադարեցնել պահանջող ստորագրահավաքի արդյունքները:
«Իլյիչևեցի» կիսապաշտպան Վիտալի Ֆեդոտովը խոսել է այսօր Ուկրաինայի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում «Շախտյորի» հետ կայանալիք հանդիպման մասին։
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Խորդի Ալբան կիսվել է իր կարծիքով, թե ինչպես է պետք ժամանակակից ֆուտբոլում հաջողության հասնել:
Զբոսաշրջային «TravelVivi.com» կայքը նշել է այն երկրները, որոնք ռիսկային են ճանպարհորդությունների համար: Ըստ կայքի` 5 ռիսկային ուղղություններից են (բացի ակնհայտ վտանգավոր երկրներից, ինչպիսիք են Սիրիան, Իրաքը, Աֆղանստանը, Լիբիան, Սոմալին կամ քաղաքականապես մեկուսացած երկրներից` Հյուսիսային Կորեան, Բելառուսը, Իրանը, Մյանմարը) Պապուա- Նոր Գվինեան, Հայիթին, Ադրբեջանը, Եգիպտոսը եւ Լաոսը:
Հոկտեմբերի 16-ին կայացած Աշխարհի առաջնության որակավորման փուլի Ռումինիա – Հոլանդիա (1:3) հանդիպումից հետ տանտերերի առաջատար Ադրիան Մուտուն, ով հայտնի է իր սկանդալային պահվածքով, որոշել օգտվել է մարմնավաճառների ծառայություններից:
Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստի առաջին փուլը անցկացվելու է 2012 թվական հոկտեմբերի 20-ին։
Մանրածախ առևտրի ծավալները Մեծ Բրիտանիայում այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 0.6%-ով։ Ինչպես գրում է «The Guardian»-ը, դա պայմանավորված է դպրոցական համազգեստի և ձմեռային հագուստի վաճառքի ծավալներով։ Բացի այդ, առևտրի ցուցանիշների վրա ազդել է նաև iPhone5-ի թողարկումը։
Վերջերս Ֆեյսբուքում է հայտնվել Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի էջի գովազդը։ Շուրջ մեկ տարի գործող ֆեյսբուքյան էջն ունի 249 հավանող (Like)։
Բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող ֆիննական Nokia ընկերության բաժնետոմսերը Հելսինկիում հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած բորսայական գործարքների արդյունքում աճել են 8 տոկոսով և հասել 2.39 եվրոյի։
Պալատը որոշել է բավարարել Մկոյանի դիմումը՝ պարտադրելով ակումբին առաջիկա 30 օրերի ընթացքում կուտակված պարտքը վճարել ֆուտբոլիստին։
Եվրոպական Կենտրոնական բանկի հիման վրա ֆինանսական մեգակարգավորչի ստեղծման նախագիծը մասնագետները համարում են հակաօրինական: Այդ մասին գրում է «The Financial Times»-ը: