
Աշխարհում ավելի քան 1 մլրդ սմարթֆոն է օգտագործվում

Strategy Analytics ընկերության իրականացրած հետազոտությունների համաձայն` աշխարհում օգտագործվող սմարթֆոնների թիվը առաջին անգամ հատել է 1 միլիարդի սահմանը: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը:
Ըստ Strategy Analytics-ի զեկույցի` միայն 2012թ.-ի ընթացքում սմարթֆոն օգտագործողների թիվն աճել է 47%-ով՝ 706 միլիոնից մինչև 1 միլիարդ 38 միլիոն սարք:
Ընկերության փորձագետները կանխատեսում են, որ այդ թիվը կգերազանցի 2 միլիարդի սահմանը մինչև 2015 թ.: Հետազոտության հեղինակները կարծիք են հայտնել նաև, որ առաջիկա 5 տարիների ընթացքում սմարթֆոնների շուկայում գերակշռող լինեն Android և Apple iOS բազայի հիման վրա աշխատող սարքավորումները, սակայն դրանց կարող է մոտենալ նաև Microsoft-ի Windows Phone-ը: