Քրեակատարողական վարչությունը արաձագանքել է Hemaran.am-ի հրապարակմանը

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինն արձագանքել է henaran.am կայքում տեղ գտած` դատապարտյալ նամակին.

«henaran.am ինտերնետային կայքում զետեղված` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մի քանի դատապարտյալների և կալանավորների հացադուլ հայտարարելու վերաբերյալ հաղորդագրության առնչությամբ պարզաբանում ենք, որ նամակի հեղինակ, նախկինում երկու անգամ դատապարտված, «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Արթուր Խաչատրյանը (մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 132հ. 1-ին (մարդու թրաֆիքինգը) և 182հ. 1-ին մասի (շորթում) հատկանիշներով) հոկտեմբերի 22-ին, ժամը 18:00-ին հայտարարել է հացադուլ:

Ըստ դիմումի` բողոքում է իր նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքից: Նույն օրը հացադուլ հայտարարելու մասին դիմումներ են ներկայացրել եւս մեկ կալանավոր եւ մեկ դատապարտյալ:

Կալանավոր Վարդան Դեմիրճյանը (մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104հ. 2-րդ մասի 1 և 6 կետերով (սպանության փորձ), 185հ. 3-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել) և 325հ. 1-ին մասի (պաշտոնական փաստաթուղթ կեղծելը) հատկանիշներով) նույնպես բողոքում է քրեական գործի ընթացքից:

Դատապարտյալ Կարեն Թառոյանը, ով 2005թ. մայիսի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112հ. 2-րդ մասի 14 կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) 9 տարվա ազատազրկման է դատապարտվել, անհիմն պահանջներ է ներկայացրել: Չնայած դրան` Կ. Թառոյանին հայտնել են, որ պահանջն այնուամենայնիվ կքննարկվի: Կ. Թառոյանը չսպասելով որեւէ պատասխանի, ժամը 01:15-ին կատարել է ինքնավնասում` կտրելով աջ ձեռքի ճկույթի միջին հատվածը: Կ. Թառոյանն անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, նրան ցուցադրվել է համապատասխան բժշկական օգնություն: Հավելենք, որ Կ. Թառոյանը գտնվելով «Նուբարաշեն», «Սևան», «Արթիկ», «Գորիս», «Վանաձոր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, խիստ բացասական է բնութագրվել և ընդհանուր առմամբ 20 անգամ ենթարկվել է կարգապահական տույժերի: Ավելին, ամիսներ առաջ, պատճառաբանելով մոր և կնոջ լարված հարաբերությունները, կտրել էր ձախ ձեռքի ճկույթի միջին հատվածը:

Հոկտեմբերի 21-ին հացադուլ է հայտարարել նաև ԼՂՀ քրեական օրենսգրքի 177հ. 3-րդ (գողություն) և 165հ. 4-րդ (անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը) մասով 6 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Մխիթարյանը: Քննիչի համապատասխան որոշմամբ նա 31.07.2012թ. ԼՂՀ-ից տեղափոխվել է ՀՀ, քանի-որ Ս. Մխիթարյանի նկատմամբ հարուցվել է ևս մեկ քրեական գործ: Նա նույնպես բողոքում է քրեական գործի ընթացքից:

Հացադուլ հայտարարած դատապարտյալներն ու կալանավորները գտնվում են առանձին խցում, բժիշկների հսկողության տակ:

Կ. Թառոյանի ինքնախեղման փաստով նախապատրաստվում են նյութեր»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս