ԲՀԿ-ն վարչապետի պաշտոն է ուզում, և վերջ

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաստատեց շրջանառվող այն տեղեկությունները, ըստ որոնց՝ իշխանությունը պատրաստվում է սահմանադրական հանրաքվեի միջոցով փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ և կառավարության կազմում սահմանել փոխվարչապետերի ինստիտուտ՝  ընդլայնված լիազորություններով: Չնայած այս փոփոխությունների անհրաժեշտությունը Տ. Սարգսյանը բացատրեց կառավարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նկատառումներով, սակայն դրա քաղաքական ենթատեքստն ավելի պարզ է. այդ փոխվարչապետական պորտֆելներն առաջարկել ԲՀԿ-ին՝ առաջիկա նախագահական ընտրություններում նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու դիմաց:

ԲՀԿ մեր աղբյուրները պնդում են, սակայն, որ իրենց հետ այս թեմայի շուրջ բանակցություններ չեն տարվել, իրենց նման առաջարկ չի արվել: Սակայն, եթե նույնիսկ նման առաջարկ լինի էլ, ապա, միևնույն է, ԲՀԿ-ում բացառում են, որ իրենք կարող են համաձայնվել նման փոխանակմանը: ԲՀԿ-ն նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու դիմաց պահանջում է վարչապետի պաշտոնը և այս հարցում համաձայն չէ որևէ զիջման: Պատահական չէ, որ վերջին շրջանում ԲՀԿ-ականների քննադատության թիրախը վարչապետ Տիգրան Սարգսյանն է:

Երեկ` խոսելով փոխվարչապետերի հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարի մասին, նա, թերևս, ԲՀԿ-ին փոխզիջման առաջարկ արեց. եթե ԲՀԿ-ն ստանա այն, ինչ պահանջում է նախագահ Սարգսյանից` սատարման դիմաց, ապա ամենամեծ տուժողը կլինի Տ. Սարգսյանը, ով կկորցնի վարչապետի պաշտոնը:

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս