ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: Հիշեցնենք, որ նախագծի համաձայն, 2013թ. հունվարի մեկից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կլինի 35 հազար դրամ՝ ներկայիս 32.5 հազարի փոխարեն։
Քիչ առաջ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի ընդունարանից 168.am-ին տեղեկացրեցին, որ 11 բանվորները, ովքեր դուրս են բերվել փլատակների տակից, գտնվում են իրենց հիվանդանոցում, և այս պահի դրությամբ ոչ ոք դուրս չի գրվել հիվանդանոցից: Նրանից երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկը` թեթև վնասվածքներ է ստացել, իսկ մյուսների վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Բույսի մատղաշ տերևներում C վիտամինի պարունակությունը չի զիջում նույնիսկ քաղցր պղպեղին, զգալիորեն գերազանցում է այլ բանջարեղեններին (կարտոֆիլ, դդմիկ, գազար, բազուկ) և ցիտրուսներին։
ՊԵԿ տվյալները, որտեղ ներկայացված են առանձին ապրանքատեսակների արտահանման ցուցանիշները, տալիս են այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է արտահանումը նվազել այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին։
168.am-ի թղթակիցը քիչ առաջ տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել Խանջյան փողոցում գտնվող «Կարաս» թոնրատան հարևանությամբ գտնվող կիսաքանդ կիսակառույց շինության շինարարական աշխատանքների ընթացքում. 3-րդ հարկի տանիքը փլվել է բանվորների վրա։ 168.am-ին ԱԻՆ լրատվական ծառայության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը տեղեկացրեց, որ փլատակների տակ մնացել էր 11 բանվոր. բոլորին հաջողվել է դուրս բերել փլատակների տակից, և տեղափոխել հիվանդանոց:
Տապիեսի յուրաքանչյուր կտավը` հանց հարված մտրակով:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, նոյեմբերի 1-ին տեղի կունենա նախնական դատական նիստ քաղաքացի Դավիթ Սանասարյանն ընդդեմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի գործով:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում, կան տուժածներ. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է News.am-ը:
«Մալագայի» հարձակվող Խավիեր Սավիոլան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակից (1:0) հետո չի թաքցրել ուրախությունը:
«Ո՞ր ֆոնդերն են տնօրինելու մեր գումարները: Հարցի պատասխա նը սենսացիոն է՝ այդ ֆոնդերը դեռևս չեն ստեղծվել: Դրանք ստեղծվելու են 2013թ. ընթացքում: Այսինքն՝ ՀՀ ժողովրդին պատկանող միլիարդավոր դրամները ոչ թե կամավորության, այլ պարտադիր կարգով վստահելու են նորահայտ ըկերություններին, որոնք տվյալ ոլորտում փորձ չունեն, առաջին քայլերն են անում»,- նկատեց Ն. Փաշինյանը:
Քննարկումների արդյունքներով կայացվել են համապատասխան որոշումներ: Բոլոր համալիր հարցադրումների տեսանկյունից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Միաժամանակ կարճ ժամկետներ են տրվել՝ ակտերում ներառված խնդիրները ճշգրտելու, շտկելու և վերացնելու նպատակով:
Արվեստագետի աշխատանքներն այլ բան չեն փնտրում, քան ներքին նմուշօրինակը, որքան իրական, նույնքան էլ կոնկրետ, ինչպես այն, ինչը նա կատալոնացու խանդավառությամբ և վայրենու հափշտակվածությամբ ինքնամոռաց տենչում է մարմնավորել:
ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` հոկտեմբերի 27-ին ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը կմեկնի Փարիզ, որտեղ կկայանա նրա հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
«Այս օրինակացված օրինագծի անունը դրել են պարտադիր կուտակային համակարգ, որն ինքը պետք է բնակչության համար ծերության առավել հարմար պայմաններ ապահովի, սակայն օրենքում առկա ձևակերպումներից պարզ է դառնում, որ այս ամենի նպատակն է ընդամենը է’լ ավելի աղքատացնել ժողովրդին, է’լ ավելի մեծացնել մարդկանց կախվածությունն ընտրակաշառքից և, ի վերջո, բնակչության դրամական միջոցները կենտրոնացնել իշխող վերնախավի ձեռքերում»:
2013 թ. հունվարի 18-21-ը Երեւանում կկայանա ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստը:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 22-ից 4 դատապարտյալ հացադուլ են հայտարարել` բողոքելով իրենց նկատմամբ կայացրած վճռի և ընդհանրապես կալանավայրում տիրող իրավիճակի շուրջ:
Այս հարցուպատասխանն այնքան էլ հետաքրքիր չէր լինի, եթե այս 2 հէկ-երն էլ չպատկանեին «Ժառանգություն» խմբակցության դե յուրե անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին: Չնայած կա տեսակետ, որ Քոքոբելյանը «Խաչաղբյուր 2»-ը վաճառել է, նախապես իմանալով, որ դրա կառուցումը կարող է արգելվել, և այն կարող է ապամոնտաժվել:
Այսօր Քութայիսիում` Վրաստանի խորհրդարանի նորակառույց շենքում պատգամավորները կսկսեն քննարկել Բիձինա Իվանիշվիլիի կառավարության ծրագիրը: Որևէ կասկած, որ ծրագիրը կհաստատվի, իսկ Իվանիշվիլին կստանձնի վարչապետի պաշտոնը, չկա, քանի որ հոկտեմբերի 1-ի ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքը 150-տեղանոց նորընտիր խորհրդարանում 85 տեղ ունի:
Արևելյան Բեյրութում որոտացած պայթյունից առաջացած ապահովական, քաղաքական և հասարակական արձագանքները հայտնաբար շարունակվելու են որոշ ժամանակի համար: Հրապարակ են նետվել քաղաքական նոր վարկածներ, կանխատեսումներ, մեկնաբանություններ և վերլուծություններ` դեպքերի հետագա զարգացման սցենարների և ընդհանրապես երկրի ապագայի մասին պատկերացումների փորձեր կատարելու ուղղությամբ:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել շահումով խաղերի ապարատների շահագործմամբ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար Գ. Բաբախանյանին առաջադրված մեղադրանքը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի ավարտից հետո, այսօր վերսկսվելու է Եվրոպա լիգայի խմբային փուլը:
«Չելսիի» կենտրոնական պաշտպան և ավագ Ջոն Թերրին բանակցություններ է վարում «Վալենսիայի» հետ։
Ռայմոնդ Վերխեյենը քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Այաքսից» կրած պարտության համար (1:3):
Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդը կարող է փոխարինել «Միլանի» իր գործընկեր Մասիմիլիանո Ալեգրիին։
«Շատ կցանկանայի տեսնել ուժեղ ընդդիմություն, և այդ ուժեղությունը չափվեր ոչ թե ԱԺ ամբիոնում բարձր բղավելով, կոկորդային ձայներ հանելով, այլ դրսևորվեր այն աշխատանքով, որն իրենք կիրականացնեն հասարակության հետ: 2008թ. ունեինք ուժեղ ընդդիմություն, որին հաջողվեց հասարակությանը հանել հրապարակ, մինչդեռ այսօր մենք չունենք այդ ընդդիմությունը: Այսօր իշխանությունն ավելի ուժեղ է` դրանից բխող բոլոր հետևանքներով և հնարավորություններով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
«Լինել ՀՀ նախագահի թեկնածու, իմ պատկերացմամբ, համապատասխան կրթություն, խարիզմա ունենալուց զատ, իր շուրջը քաղաքական մեծ քաշի գործիչներին հավաքելու կարողությանը տիրապետելն է: Նախագահի պաշտոնն աթոռ չէ, որ նստես ու հեռախոսով հանձնարարականներ տաս»:
Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտության մատնեց Մադրիդի «Ռեալին» ու վաստակած 7 միավորով գլխավորեց D խումբը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլը հատեց հասարակածը։
«Քաղաքական հետապնդման օրինա՞կ եք ուզում Հայաստանում, ես Ձեզ կբերեմ նման դեպք. Ռուբեն Հայրապետյանի դեպքը հենց քաղաքական հետապնդման վառ օրինակ է, երբ պատգամավորին քաղաքական հետապնդման ենթարկեցին, երբ դե յուրե նա ոչ մի կապ չուներ «Հարսնաքարի գործի» հետ: Ռ.Հայրապետյանը քաղաքական հետապնդման ենթակվեց այն դեպքում, երբ բացարձակ իրավական ոչ մի պատասխանատվություն տվյալ ողբերգության հետ չուներ: Այո, բարոյական ծանրությունը բեռ է, ու մենք տեսանք, որ այդ բեռի տակ Ռուբեն Հայրապետյանը կամովին հրաժարվեց մանդատից»:
168.am-ի հարցին, թե տեսակետ կա, որ առաջիկա նախագահական ընտրություններում Ռուսաստանը կարող է աջակցել ոչ թե գործող նախագահ Սերժ Սարգսյանին, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում հանդիպումներին ՌԴ նախագահ Պուտինի հետ մեծ նշանակություն է տրվում, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց.