
Ալբերտինի. Ալեգրիին պաշտոնանկ անելը սխալ է

«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Դեմիտրիո Ալբերտինին կարծում է, որ «ռոսոներին» չպետք է պաշտոնանկ անի թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին:
«Սխալ կլինի, եթե «Միլանը» հեռացնի Ալեգրիին: Մարզչի սկսած յուրաքանչյուր նախագծին ժամանակ է անհրաժեշտ: Արդյունքի հասնելու համար բոլորը պետք է համախմբված աշխատեն: Ճգիտիմեմ՝ ինչն է ճգնաժամի պատճառը, միայն ակումբի ներսի մարդիկ կարող են հասկանալ ու լուծել այս խնդիրը: Բացի այդ, թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին էլ է ժամանակ անհրաժեշտ»,- Ալբերտինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը