
Անժիի հետ պայմանագրի երկարաձգման մասին որոշում կկայացնեմ մրցաշրջանի վերջում. Հիդինկ

«Անժիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը պատմել է, թե երբ որոշում կկայացնի պայմանագրի երկարաձգման հարցով:
«Եկեք առայժմ սպասենք մինչև դեկտեմբեր, հետո մինչև մրցաշրջանի վերսկսմանը: Ուրախացնում է, որ ակումբը կայուն է և լավ կազմակերպված: Որոշում կկայացնեմ միայն մրցաշրջանի վերջում:
Եթե զգամ, որ ծնկներիս կամ ինչ-որ այլ պատճառով չեմ կարողանում մասնակցել մարզումներին, չեմ զգում թիմի շնչառությունը, ապա կանգ կառնեմ», – Հիդինկի խոսքերը մեջբերում է Championat.com-ը:
Նշենք, որ հոլանդացի մասնագետի գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամռանը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը