Բաժիններ՝

Նորացված «Լադա Կալինան» կսկսի վաճառվել 2013թ. ամռանը

«Լադա Կալինա» սերիայի նորացված մեքենաները վաճառքի կհանվեն հաջորդ տարվա ամռանը։ Այս մասին նշում է «ԱվտոՎԱԶ»-ի պաշտոնական պարբերականը։ Պիլոտային սերիան կհայտնվի արդեն մինչև այս տարվա վերջ։

«ԱվտոՎԱԶ»-ի տվյալներով, հաջորդ տարվա առաջին կիսամյակում Տոլյատիի ավտոգործարանը կավարտի սարքավորումների արդիականացման գործընթացը՝ նոր մեքենաների արտադրության համար։

Արդիականացված «Լադա Կալինան» ստացել է ավելի ագրեսիվ արտաքինով թափք, նոր լուսարձակներ, կապոտ և բամպեր։ Սակայն հիմնական փոփոխությունները վերաբերում են թափքին և տեխնիկական հնարավորություններին։ «Լադա Կալինան» կզինվի կայունացման և «կլիմատ-կոնտրոլ» համակարգերով։ Իսկ սրահի ձևավորումը կկատարվի ավելի թանկարժեք նյութերով։

Բացի այդ, կկատարելագործվի նաև ղեկային մեխանիզմը և փոխանցման տուփը։

Նշենք, որ «Լադա Կալինան» 2012թ. առաջին 9 ամիսների արդյունքներով Ռուսաստանում ամենից շատ վաճառվող մարդատար մեքենան է։ Այդ ժամանակահատվածում ՌԴ-ում վաճառվել է 96.5 հազար հատ «Լադա Կալինա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս