Բաժիններ՝

Դեռահասության շրջանում ծխելը կարող է հանգեցնել վաղ մահվան

Մեծ է հավանականությունը, որ ծխող երիտասարդները վաղ հասակում կմահանան սրտանոթային համակարգի հիվանդություններից, նույնիսկ, եթե նրանք միջին տարիքում  թողնեն ծխելը: Ինչպես գրում է health24-ը, մեծ վտանգի տակ են նաև մարդիկ, ովքեր սկսել են ծխել չափահաս տարիքում և իրենց ամբողջ կյանքի ընթացքում չեն թողել ծխելը:

Գիտնականները նշել են, որ դեռահասության տարիքում ծխելը սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի  առաջացման պատճառ է դառնում: Այդ իսկ պատճառով գիտնականները կոչ են անում թողնել ծխելը, քանի որ դրանից հետո  մեծապես լավանում է մարդու առողջական վիճակը:

Հետազոտության հեղինակները  նշել են, որ պետությունները պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն՝ ծխողների թիվը նվազեցնելու համար, քանի որ աշխարհում ծխողների թիվը շատ դանդաղ է նվազում: Ամեն տարի ծխողների միայն 3%-ն է հրաժարվում ծխելուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս