
Կարեն Ավանեսյանն իրեն համեմատաբար լավ է զգում

Հանրաճանաչ հումորիստ Կարեն Ավանեսյանը, ով տեղափոխվել էր մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք, հիմա իրեն համեմատաբար լավ է զգում. այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել է դերասանի տնօրեն Ռոման Հակոբյանը:
Սրտի կաթվածի նախնական ախտորոշմամբ հոսպիտալացված երգիծաբանն ուլտրաձայնային լրացուցիչ հետազոտություններ է անցել և պարզվել է, որ նա պերիկարդիտ` սրտակրանքի բորբոքում ունի:
«Բարեբախտաբար, ժամանակին տեղափոխեցին հիվանդանոց: Ավանեսյանին տեսության են գալիս ընկերները, իսկ պալատում հերթապահում է իր ընտանիքը: Մի անհանգստացեք, բժիշկները մեզ խոստացել են, որ արդեն հոկտեմբերի 13-ին` «Ծուռ հայելի» («Кривое зеркало») հաղորդման հերթական նկարահանման օրը, Կարենին դուրս կգրեն հիվանդանոցից»,- նշել է թատրոնի տնօրենը:
BRAVO.am