
Լեզուներ սովորելիս ուղեղի չափերը մեծանում են

Օտար լեզուներ արագ սովորելիս ուղեղի համապատասխան հատվածը չափերով մեծանում է: Ըստ sciencedaily-ի՝ այս եզրակացությանն են հանգել շվեդ գիտնականները: Նրանք հետևել են մի խումբ մարդկանց ուղեղի աշխատանքին, երբ նրանք արագ տեմպերով սովորել են որևէ օտար լեզու: Ամենօրյա և ամենժամյա աշխատանքի արդյունքում 13 ամսվա ընթացքում ուսումնասիրության մասնակիցները լիովին տիրապետել են որևէ օտար լեզվի: Երբ սովորելու գործընթացն արդեն ավարտված էր, գիտնականներն ուսումնասիրության ենթարկեցին մարդկանց ուղեղները: Պարզվեց, որ ուղեղի համապատասխան հատվածները մեծացել են:
«Մենք զարմացել էինք, որ ուղեղի տարբեր հատվածներ զարգացել էին տարբեր աստիճանի` կախված նրանից, թե ինչքան ջանք էին գործադրել ուսանողները: Որքան շատ էր մեծացել ուղեղի համապատասխան հատվածը, այնքան լավ էր տվյալ ուսանողը տիրապետում տվյալ լեզվին»,- նշել է հետազոտության ղեկավարներից մեկը: