«Քաղաքականությունն ու հարուցված հայտնի գործը զուգահեռ հարթություններ են, որոնք Վ. Օսկանյան կետում չեն խաչվում». Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երկարատև դադարից հետո երեկ վերադարձել է ֆեյսբուք: Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է` Արմեն Աշոտյանը նույնքան ակտիվություն չի դրսևորում սոցցանցում, որքան խորհրդարականա ընտրությունների ընթացքում էր:

Ա. Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին: Նա մասնավորապես գրել է.

«Ընթերցեցի Օսկանյանի հարցազրույցը:
Արդեն որերորդ անգամ է իմ գործընկերը փորձում է մտնել քաղաքական «հալածյալի», «հետապնդվողի», «խարազանվողի» կարեկցանք հարուցող կերպարի մեջ: Եվ նորից` ապարդյուն:
Ինչ-որ մի բան հուշում է մեզ, որ այդ նպատակը անբնական է, իրականությանը չհամապատասխանող: Իսկ գործադրվող ջանքերը` անարդյունավետ:
Քաղաքականությունն ու հարուցված հայտնի գործը զուգահեռ հարթություններ են, որոնք Վ. Օսկանյան կետում չեն խաչվում:

Դատապարտելի է քաղաքականությունը տվյալ դեպքում որպես վահան, կամ նախահարձակ լինելու համար հարմար թուր օգտագործելու գործելաոճը: Հատկապես, եթե մոտ ապագայում նախագահական ընտրություններին առաջադրվելու տենչանք ունես: Ինչպես կասեր Հուլիոս Կեսարը` «Жена Цезаря должна быть вне подозрений»…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031