Ավտովթար` Խանջյան փողոցում (լուսանկարներ)

Երեկ երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում, Խանջյան փողոցում, Ֆուտբոլի ֆեդերացիայի վարչական շենքի դիմաց իրար են բախվել «Մերսեդես S 420» մակնիշի 26 ՍՍ 915 համարանիշի և «ԲՄՎ 535 A» մակնիշի 70 ՕՏ 500 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի, 1-ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության, Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանման տարածք: Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը:

Տեսանյութեր

Լրահոս