Բաժիններ՝

Եվրագոտին հակված է համընդհանուր բյուջեի ստեղծմանը

ԵՄ համաժողովի նախաշեմին, որը տեղի է ունենալու այս ամսվա վերջին, շարունակվում են Եվրագոտու երկրների համար համընդհանուր բյուջեի ստեղծման վերաբերյալ բանավեճերը: Ընդդիմությունը, սակայն, սպասվածի չափ վստահ հանդես չի գալիս:

 

Եվրոպայի հյուսիսային երկրների դեսպանների մասնավոր ընթրիքի ժամանակ, որին մասնացել են Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Նիդեռլանդների և Ֆինլանդիայի ներկայացուցիչները, ներկաները զարմացել են՝ պարզելով, որ ժողովը Գերմանիայի առաջարկին կտա իր համաձայնությունը:

«Համընդհանուր բյուջեի մանրամասները և կոնկրետ չափորոշիչները դեռևս անորոշ են»,-  գրում է «Financial Times Deutschland»-ը:

 

Ենթադրվում է, որ եվրագոտու 17 երկրների ընդհանուր բյուջեի միջոցներն ուղղված կլինեն տարածաշրջանի տնտեսական աճի խթանմանը: Սակայն դեռևս խոսքը գնում է 2013թ. համար ընդամենը 20 մլրդ եվրոյի մասին, որն իրենից ներկայացնում է եվրագոտու ՀՆԱ-ի ընդամենը 0.2%-ը: Ընդ որում, համաեվրոպական բյուջեն այս տարվա համար նախատեսվել է 130մլրդ եվրո:

Համընդհանուր բյուջեի հիմնական խնդիրը սուբսիդավորման հարցն է: Մոնետար բլոկի երկրները կարող էին օգտագործել ընդհանուր բյուջեն` պրոբլեմատիկ երկրների սուբսիդավորման համար, սակայն միջոցների նմանատիպ փոխանցումը խախտում է ԵՄ կանոնադրությունը:  Գերմանիան ակտիվորեն առաջ է տանում համընդհանուր բյուջեի ստեղծման գաղափարը, իսկ Ֆրանսիան ցուցաբերում է աջակցություն, ինչն էլ նպաստում է նախաձեռնության իրականացմանը: Չնայած համընդհանուր բյուջեի ստեղծումը համընդհանուր փոխարժեք ունեցող երկրների համար լավ նախաձեռնություն է, սակայն դա առաջ է բերում սուվերենության, բյուջետային կարգապահության և երկարաժամկետ ամբիցիաների հետ կապված հարցեր:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս