Բաժիններ՝

Յուրա Մովսիսյան. Իտալիայի պաշտպանությունն ինձ չի վախեցնում

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ազգային թիմի մարզումից հետո լրագրողների հետ զրույցում խոսեց առաջիկա խաղի մասին:

«Այն որ Ռուսաստանի հավաքականի ռմբարկուների ցուցակում առաջինն եմ, միայն վստահություն է հաղորդում ինձ ու իմ խաղին:

Մրցակցի խաղին իհարկե ծանոթ ենք, միշտ էլ հետևում ենք նրանց ելույթներին: Ոչ միայն ազգային ընտրանու, այլև  «Յուվենտուսի», «Ինտերի» և մյուս թիմերի խաղերին, ֆուտբոլիստների մեծամասնությունն այնտեղ է հանդես գալիս:

Նրանց պաշտպանությունը ինձ չի վախեցնում, պապաս ասում էր` ինքն էլ է տղա, դու էլ ես տղա, եթե կարող ես` հաղթիր:  Չգիտեմ, ճեղքումներ կստացվեն, թե ոչ, բայց հուսով եմ` լավ կխաղանք, հատկապես մեր հարկի տակ: Հուսով եմ մարզադաշտը լիքը կլինի ու դա կօգնի մեզ»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031