«ՀԱԿ ԱԺ պատգամավորության խմբակցությունից հեռացնել Ա.Մանուկյանին, Գ.Ջհանգիրյանին և Լ.Սարգսյանին». Ռ. Թորոսյան

«ՄԻ-96» Կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել, որը վերնագրված է` «ՀԱԿ  հեղինակության բարձրացման  մասին»: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. 

«Ակնհայտ  է, որ ՀԱԿ  հեղինակությունը  շարունակում  է ցավալի անկում ապրել, որի  մեղավորն ինքնակոչ «կենտրոնական գրասենյակն է»` իր անվերադարձ  ինքնասիրահարված առաջնորդի  թույլ  տված կոպիտ  սխալներով (այսպես  անվանենք), մասնավորապես՝

  1. Ավազակաիշխանության, այդ  թվում, 1995-1997թթ., դեմ  պայքարի, հատկապես՝ ընտրական,  փորձի  հաշվի չառնելը,
  2. ՀԱԿ հռչակագրային ճանապարհից շեղվելը և դեմագոգիկ գործունեությունը,
  3. ՀՀԿ ղեկավարին լեգիտիմացնելը ՀՀ Նախագահի պաշտոնում,
  4. ԲՀԿ-ին ընդդիմություն դարձնելը,
  5. ՀԱԿ-ի վերածումը, ինչ-որ կենտրոնական գրասենյակի, այն  էլ՝ ՀՀՇական:

Արդյունքում, ծայրահեղ լկտիացած  ավազակաիշխանությունն իրեն համարելով իշխանության հավերժական տերը, արդեն իսկ խաղեր է կազմակերպում 2017-18թթ.  ընտրական հաղթանակների համար՝ ԲՀԿ մեծամասնությամբ: Վերջինիս «ընդդիմադիր» հեղինակության բարձրացմանն ուղղված, տխմարությանը  հասնող, վերջին  բեմականացումը  դրա վառ ապացույցն  է:

Այդ  կապակցությամբ, հ ա յ տ ա ր ա ր ու մ  ե ն ք, որ ՀՀԿ-ԲՀԿ ավազակաիշխանության  գերեզմանափորն այսօր կարող է լինել միայն Հռչակագրային ՀԱԿ-ը, որը պարտավոր  է  իրեն պատկանող տեղը զբաղեցնել երկրի քաղաքական կյանքում և այդ  նպատակով  նրա  քաղխորհրդին առաջարկում  ենք՝

  1. թույլ չտալ ՀԱԿ անունից Առաջին Նախագահի «կենտրոնական գրասենյակի» հանդես գալը,
  2. չճանաչել Ս.Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում և նախաձեռնություններ  իրականացնել այդ ուղղությամբ,
  3. Հայտարարել, որ ԲՀԿ-ին ընդդիմություն չի համարում,
  4. ՀԱԿ ԱԺ պատգամավորության խմբակցությունից հեռացնել Ա.Մանուկյանին, Գ.Ջհանգիրյանին և Լ.Սարգսյանին,
  5. Առաջին նախագահին հաստատել ՀԱԿ պատվավոր նախագահի պաշտոնում, առանց որևէ գործնական  իրավունքների,
  6. Ն.Փաշինյանին նշանակել ՀԱԿ  ղեկավարի պաշտոնակատար և առաջարկել նրա թեկնածությունը ՀՀ  նախագահի առաջիկա ընտրությունում,
  7. Վերացնել «ՀԱԿ համակարգող» ինքնակոչ պաշտոնը,
  8. Ընդունել ՀԱԿ կանոնակարգ հռչակագրային ՀԱԿ-ի շրջանակներում,
  9. Լիովին համալրել Երևանի ավագանու ՀԱԿ խմբակցությունը,
  10. Նախաձեռնել համահայկական քննարկումներ առաջիկա ընտրությունների ազատ  ու արդար անցկացման ուղղությամբ…»:

«ՄԻ-96» Կուսակցության վարչություն

Տեսանյութեր

Լրահոս