
ԼՂՀ-ի ճանաչման ազդեցությունը Հայաստանի բուսական աշխարհի վրա

Ինչպես հայտնի է, ցանկացած օրենքի նախագիծ գնահատվում կառավարության կողմից՝ տարբեր ոլորտների վրա ազդեցության մասով։ Սա նորմալ գործընթաց է, սակայն դրա զուտ մեխանիկական իրականացումը երբեմն զավեշտալի դրսևորումներ է ստանում։
Կառավարության կայյքում տեղադրված է կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-067-04.09.2012-ԱՀ-010/0) վերաբերյալ:
Այնտեղ, օրինակ, կարելի է կարդալ, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: Կամ՝ օրենքի ընդունումը որևէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
Ամենազավեշտալիներից մեկն էլ սա է՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական և կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետևանքներ չեն առաջանա:
Եզրակացությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։