Այսօր երեկոյան Երևանում կկայանա ռուսական շոու-բիզնեսի սկանդալային ներկայացուցիչ, բալետային պարուհի Անաստասիա Վոլոչկովայի մենահամերգը: 168.am-ը Անաստասիա Վոլոչկովայի հետ զրուցել է հենց այն պահին, երբ նա ստեղծագործական իր խմբի հետ օդանավակայանում էր և պատրաստվում էր մեկնել Երևան:
Ֆուտբոլային փորձագետ Սերգեյ Նագորնյակը կարծում է, որ «Շախտյորի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը պետք է տեղափոխվի թոփ առաջնություն:
Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Միրզոյանը Sport-Express-ի համար մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»։
Իսրայելի Բանկի ղեկավար Սթենլի Ֆիշերի կարծիքով, աշխարհն ավելի քան մոտ է գտնվում կործանմանը: «Չնայած համաշխարհային տնտեսության աննշան առաջընթացին, դրանից ստացված արդյունքը դեռևս շատ աննկատ է»,- նշել է Ֆիշերը:
Համաձայն Ավտոմեքենաների արտադրության եվրոպական ասոցիացիայի տվյալների, նոր մեքենաների վաճառքի ծավալները սեպտեմբերին նվազել են 10.8%-ով՝ տարեկան հաշվարկով մինչև 1 միլիոն 99 հազար մեքենա:
«Սիրո հորմոնն» օգնում է նվազեցնել ալկոհոլի նկատմամբ հակումը: Ինչպես հաղորդում է «Аргументы и факты»-ն, այս եզրակացությանն են հանգել ամերիկացի գիտնականները: Վերջիններս համոզված են, որ «սիրո հորմոնը», որի գիտական անվանումը օքսիտոցին է, կարող է օգնել ալկոհոլից կախվածության դեմ պայքարում:
Գրոհի նման եզրափակման մասին կերազեին աշխարհի լավագույն հարձակվողները։
Ուսանող ունեցող ընտանիքները այսօր մեծ դժվարությունների առջև են կանգնել: Հատկապես մարզերում բնակվող ուսանողների համար ամսական կտրվածքով ավելացել են ծախերը` տրանսպորտի, անհրաժեշտ գրականության, գրենական պիտույքների, և այլն: Ամեն ինչ թանկացել է:
Որոշ խաղերում գրանվել են անսպասելի արդյունքներ։
Հոկտեմբերի 15-ին գիշերը Մոսկվայից Հայաստան է վերադարձել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա հերթական բուժզննությունն էր անցնում Մոսկվայում: Խաչատրյանն սրտի հետ կապված խնդիրներ ունի, և անցած տարի ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովային վիրահատած հայազգի սրտաբան Բագրատ Ալեքյանը, մարզպետին վիրահատել էր՝ ստենդավորելով նրա սիրտը:
Yahoo-ի նոր օպերացիոն տնօրեն է նշանակվել 47-ամյա Էնրիկե դե Կաստրոն, ով ավելի վաղ եղել է Google ընկերության գովազդային ստորաբաժանման փոխնախագահը: Այս մասին գրված է Yahoo ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Նշենք, որ Google-ը Yahoo-ի հիմնական մրցակիցներից է:
Իսրայելական Էյլաթ քաղաքում ընթացող Եվրոպական ակումբների գավաթի խաղարկության 6-րդ տուրում Երևանի «Միկան» 3.5:0.5 պարտության մատնեց Աշդոդին:
Պարզ է, որ սա արվում է Ծառուկյանի դեմ՝ նրան զրկելով մենաշնորհ ունենալու հնարավորությունից: Թեև չի բացառվում, որ մոտ ժամանակներս լինեն այնպիսի քաղաքական իրադարձություններ, որի պայմաններում ՀՀԿ-ական պատգամավորները կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխության քննարկման ժամանակ հայտարարեն, որ իրենք դեմ են նման փոփոխությանը, քանի որ կարծում են, որ Երևան քաղաքի շրջակայքում խաղատների ներկա առատությունը վնասում է մատաղ սերնդի՝ նժդեհյան գաղափարախոսության սկզբունքներով դաստիարակության գործին, և խաղատները պետք է փակվեն անհապաղ:
Սերժ Սարգսյանը ողջունել է նախարար Ջամպաոլո Դի Պաոլայի այցը մեր երկիր և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է Իտալիայի հետ բազմաշերտ համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում երկկողմ կապերի ամրապնդումը:
Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը ստորագրահավաք է սկսել ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի: Հակոբջանյանն անձամբ բոլորին հորդորում է ստորագրել տեքստի տակ, որպեսզի «անմեղ մարդուն չդատեն»: Իսկ երբ քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը ցանկացել է իմանալ, թե արդյո՞ք շեֆն էլ է ստորագրել, Հակոբջանյանն ասել է. «Կուզեի մեծ սիրով, բայց ի պաշտոնե չի թույլատրվում»:
Հոսանքը մեզ տանում է, բայց մինչև ո՞ւր և որտե՞ղ, ոչ ոք չգիտե: Ուստի ժամանակն է կանգնել, խորհել և այնուհետ որոշել, թե տրվո՞ւմ ենք հոսանքին, որն մինչ այժմ մեզ տարել է, թե՞ փորձում ենք ճշգրտել մեր նպատակը, տարանջատվել ընդհանուր հոսանքից և չհակադրվելով այդ հոսանքին` ուղղորդել մեր նավն այնպես, որ հասնենք այդ նպատակին: Պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, երբ առանց նպատակի ճշգրտման, ինքնակամ տրվելով ընդհանուր հոսանքին, մենք հայտնվել ենք կործանման եզրին և այդժամ միայն սթափվել` հավաքական մտածողության և հավաքական գործողությունների արդյունքում փրկվել վերահաս կործանումից:
Ֆիթնեսը կարող է անօգուտ լինել այն մարդկանց համար, ովքեր ֆիզիկապես ակտիվ կենսակերպ չեն վարում: Ինչպես հաղորդում է «Аргументы и Факты»-ն, այս կարծիքին են Մեծ Բրիտանիայի համալսարանների գիտնականները:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը թույլ է տալիս բոլոր ոլորտներում զարգացնել դաշնակցային հարաբերություններն ու երկու բարեկամ երկրների միջև խորացնել ռազմավարական գործընկերությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սերգեյ Ստեպաշինի անձնական ներդրումն այդ հարաբերությունների զարգացման գործում և կարևորել հաստատված աշխատանքային ծրագրերի շրջանակներում ՀՀ վերահսկիչ պալատի ու ՌԴ հաշվիչ պալատի միջև սերտ փոխգործակցությունը:
Եվրամիությունը 4 ամիս ժամանակ է տվել Google-ին` իր քաղաքականությունը վերանայելու և օգտագործողների անձնական տեղեկությունների հավաքման համակարգը փոխելու համար, այդպիսով՝ մարդկանց մասնավոր կյանք ներխուժումներից խուսափելու համար: Այս մասին հայտնում է thenextweb-ը:
Մարդիկ չեն ցանկանա ապրել հին օրենքներով, հին մոտեցումներով: Վերջին մի քանի տարում Վրաստանում 2 հազար ավտոկայանատեղի է փակվել, և 4 հազար մարդ անգործ է մնացել, քանի որ այն ժամանակ մարդիկ իրենց մեքենան չէին կարող իրենց բակում կայանել, որովհետև գիտեին, որ կգողանան, ստիպված վճարովի ավտոկանգառում էին կանգնեցնում: Հիմա նման խնդիր չկա. ամեն մարդ ապահով է իր ունեցվածքի համար: Մի՞թե մարդիկ կհանդուրժեն հնի վերադարձը, չեն հանդուրժի, որ ապրեն նախկին վախերով և սարսափներով:
Այս տարվա փետրվար ամսին «Ալ-Մասրի» և «Ալ-Ահլի» թիմերի երկրպագուների բախման ժամանակ զոհվել էր 74 մարդ։
Որոշ տեղեկությունների համաձայն` «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատեր, 2007-2012թթ. ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աշոտ Տոնոյանը (Տոնուսի Աշոտը) զրկվել է Զեյթունի Կամարակ թաղամասում գտնվող իր առանձնատնից: Նա այդ տունը, ըստ նույն աղբյուրի, ստիպված է եղել գրանցել այլ անձի անունով: Ըստ այդ լուրերի` 2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում Տոնոյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու և իր վրա էր վերցրել Զեյթուն համայնքում ԲՀԿ քարոզարշավի պատասխանատվությունը` դրա համար ԲՀԿ ղեկավարից ստանալով համապատասխան ֆինանսավորում:
Կրծքով սնուցման համաշխարհային 20-րդ շաբաթվա շրջանակներում, հոկտեմբերի 16-ին Հյուսիսային պողոտայում «Վստահություն» հ/կ-ն կազմակերպել էր ֆլեշ մոբ, որն ուղղված էր կրծքով սնուցման խրախուսմանը:
Արծվաշենի վերջին մարտերում հայերի հետ կռված և զոհված, ազգությամբ եզդի Գագիկ Հաջոյանի ընտանիքը ֆինանսական ծանր վիճակում է գտնվում: Այս մասին տեղեկանալով` «Սանջար» հ/կ նախագահ Բորիս Մուրազին օգնության խնդրանքով դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարությանը:
«Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Բալասանյանն էլ 168.am-ի հետ զրույցում նշեց, որ գնումների գործընթացի կազմակերպման փաստաթղթերը մանկատունը ներկայացրել է ՏՄՊՊՀ: «Կարծում եմ, որ մեզ մոտ խախտումներ չեն արձանագրվել: Նրանք նշում են, որ գները շուկայականից բարձր են եղել: Այդ ո՞ր շուկայի թիվն է վերցրած: Ինձ համար որոշ բաներ հարցական են: Մենք ամեն ինչ արել ենք օրենքի սահմաններում, և մեր գնային քաղաքականությունը նորմալ է եղել»,- ասաց մանկատան տնօրենը:
Հոկտեմբերի 15-ից Հանրային հեռուստատեսության եթերում հեռարձակվելու է «Գտնված երազ» հաղորդաշարը: Հաղորդումը վարում է հեռուստահաղորդավար Գոհար Գասպարյանը: Անդրանիկ եթերն արդեն հեռարձակվել է: Ինչպես հաղորդման պրոդյուսեր Էլմիրա Արսենյանն է BRAVO.am-ին տված հարցազրույցում նշել, հաղորդման հյուրերը լինելու են տարբեր բնագավառի ճանաչված մարդիկ, ովքեր պատմելու են իրենց գտնված կամ չգտնված երազի մասին: 168.am-ը զրուցեց Գոհար Գասպարյանի հետ, պարզելու համար, […]
Երգչուհի Ադելը կերգի «Բոնդիան- 007» ֆիլմի («Бондианы»: Координаты «Скайфолл») սաունդթրեքը: 50 տարի առաջ, եթեր դուրս եկավ այդ ֆիլմի առաջին սերիան, որը պատմում էր լեգենդար Ջեյմս Բոնդի արկածային կյանքի մանրամասները: Երգչուհու անվան շուրջ խոսակցությունները սկսվել էին դեռ վաղուց:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսաստանցի գործարարներն իրեն 5 միլիարդ դոլարի չափով կաշառք են առաջարկել՝ «Բելառուսկալիում» ընկերությունը վաճառելու համար։ Այս մասին գրում է RBC-ն։
Ութ տարեկան Վլադիսլավը մինչև անցյալ տարի երազում էր բժիշկ դառնալ, որովհետև իր անուն-հայրանունը գեղեցիկ է հնչում, մասնավորապես` բժշկի մասնագիտությունը կրող մարդուն դիմելիս` Վլադիսլավ Լվովիչ: Ուրեմն` Վլադիսլավ Լվովիչը մինչև անցյալ տարի այնքան էր սիրել այդ դիմելաձևը, որ ամեն ինչ անում էր, որ բժիշկ դառնար ու իրեն այդպես դիմողներին մասնագիտական օգնություն ցուցաբերեր:
Չէի ուզենա անդրադառնալ Վարդան Օսկանյանի այդ թատրոնին, որը ներկայացնում է վարչախումբը, ամբողջ աժիոտաժը նրանով է լծված, նույնիսկ օտար երկրներն են, չգիտեմ` ինչու, այդքան մտահոգված դրանով: Երբ հարյուրավոր քաղբանտարկյալներ կային, նույն մտահոգությունը չէին արտահայտում, հիմա այս թատերական ներկայացմանը ներգրավված են նաև արևմտյան դիվանագետները: