
Եվրամիությունը 4 ամիս ժամանակ է տվել Google-ին

Եվրամիությունը 4 ամիս ժամանակ է տվել Google-ին` իր քաղաքականությունը վերանայելու և օգտագործողների անձնական տեղեկությունների հավաքման համակարգը փոխելու համար, այդպիսով՝ մարդկանց մասնավոր կյանք ներխուժումներից խուսափելու համար: Այս մասին հայտնում է thenextweb-ը:
Ընկերությունը, սակայն, հերքում է անօրինական գործողությունների վերաբերյալ իրեն ուղղված մեղադրանքները՝ նշելով, որ իրենք հարգում են եվրոպական օրենքները:
Նշենք, որ այս տարվա մարտ ամսից Google ընկերությունը տվյալները հավաքում էր Gmail փոստային ծառայությունից և YouTube վիդեոհոսթինգից, որպեսզի առավելագույնս համապատասխանեցնի գովազդը օգտագործողների հետաքրքրություններին: