Բաժիններ՝

Եգիպտոսը ֆուտբոլ չի ունենա անորոշ ժամանակով

Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր որոշում է կայացրել անորոշ ժամանակով հետաձգել ազգային առաջնության վերսկսումը։ Սկզիբը նշանակված էր հոկտեմբերի 17-ին։ Այս մասին հաղորդում է ESPN-ը՝ հղում կատարելով Associated Press գործակալությանը։

Ֆեդերացիայում նման որոշումը բացատրել են ոստիկանությունից ստացված այն փաստաթղթով, որով իրավապահները հայտնում են ազգային առաջնության անվտանգության ապահովման անհնարինության մասին։ Հիշեցնենք նաև, որ այս տարվա փետրվար ամսին «Ալ-Մասրի» և «Ալ-Ահլի» թիմերի երկրպագուների բախման ժամանակ զոհվել էր 74 մարդ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս