Բաժիններ՝

Կես ժամ սպորտով զբաղվելը չի կարող կոմպենսացնել մնացած 23,5 ժամերի պասիվությունը

Ֆիթնեսը կարող է անօգուտ լինել այն մարդկանց համար, ովքեր ֆիզիկապես ակտիվ կենսակերպ չեն վարում: Ինչպես հաղորդում է «Аргументы и Факты»-ն, այս կարծիքին են Մեծ Բրիտանիայի համալսարանների գիտնականները:

Մինչ այս եզրակացությանը հանգելը գիտնականները վերլուծել են 18 տարբեր հետազոտություններ, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցել է 800 հազար մարդ: Արդյունքում պարզվել է, որ կես ժամ ֆիթնեսով զբաղվելը բավարար չէ և չի կարող կոմպենսացնել մնացած 23,5 ժամերի պասիվությունը:

Արդյունքի հասնելու համար գիտնականները գրասենյակային աշխատողներին խորհուրդ են տալիս մոռանալ վերելակի մասին և զբաղվել պարերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս