
Ս. Ֆիշեր. Աշխարհն ավելի քան մոտ է կործանման

Իսրայելի Բանկի ղեկավար Սթենլի Ֆիշերի կարծիքով, աշխարհն ավելի քան մոտ է գտնվում կործանմանը: «Չնայած համաշխարհային տնտեսության աննշան առաջընթացին, դրանից ստացված արդյունքը դեռևս շատ աննկատ է»,- նշել է Ֆիշերը:
«Մենք շատ մոտ ենք գլոբալ ռեցեսիային: Աշխարհը բախվել է տնտեսական աճի դանդաղեցման հետ: Եվրոպան գտնվում է տեխնիկական ռեցեսիայում, իսկ ԱՄՆ տնտեսությունը հաջորդ մի քանի ամիսների ընթացքում, հավանաբար, կաճի ավելի քիչ, քան 2%-ով»,- ընդգծել է Իսրայելի Բանկի ղեկավար: