Բաժիններ՝

Խորհուրդ Մխիթարյանին՝ չխաղալ Ֆրանսիայի և Իտալիայի առաջնություններում. Ալեքսանդր Միրզոյան

Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Միրզոյանը Sport-Express-ի համար մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»։

««Զենիթը» չի զղջա, եթե նրան գնի։ Մխիթարյանը կարող է համ ու հոտ տալ խաղին։ Սպալետիի տրամադրության տակ բավականին շատ կիսապաշտպաններ կան, սակայն նրանք բոլորը 30 տարեկանից բարձր են։ Անհրաժեշտ է մտածել ապագայի մասին։

Հայաստանում Հենրիխը սովորել էր փափուկ, տեխնիկական ֆուտբոլին։ Ուկրաինայում այն ավելի ուժային է, սակայն այստեղ էլ Մխիթարյանն ընտելացել է։ Այդ պատճառով, ես կարծում եմ՝ նա կարող է լավ խաղալ թե՛ իսպանական և թե՛ անգլիական առաջնություններում։ Իսկ ահա A սերիայում նա կարող է չգտնել իրեն, որովհետև իտալացիների սիրում են «կոտրել» խաղը։ Խորհուրդ չէի տա մեկնել նաև Ֆրանսիա, այնտեղ մեծ հայկական համայնք կա․ նրանք անմիջապես կշրջապատեն նրան համատարած սիրով, իսկ դա բացասական հետևանք կունենա։ Ավելի լավ է՝ խիստ մոտենալ այս հարցին։

Ամենակարևորն այն է, որ նա հասկանա՝ սա իր առավելագույն մակարդակը չէ։ Մխիթարյանը հսկայական ներուժ ունի։ Եթե չնվազեցնի պահանջկոտությունը սեփական անձի նկատմամբ, ավելի հզոր կխաղա», – ասել է Միրզոյանը։

Հիշեցնենք, որ վերջերս եղավ տեղեկություն, համաձայն որի՝ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկացել է գնել Դոնեցկի  «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանին։

Մենք կանք նաև Ֆեյսբուքում, միացե՛ք մեր էջին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս