
Yahoo-ի նոր օպերացիոն տնօրենն արդեն հայտնի է

Yahoo-ի նոր օպերացիոն տնօրեն է նշանակվել 47-ամյա Էնրիկե դե Կաստրոն, ով ավելի վաղ եղել է Google ընկերության գովազդային ստորաբաժանման փոխնախագահը: Այս մասին գրված է Yahoo ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Նշենք, որ Google-ը Yahoo-ի հիմնական մրցակիցներից է:
Yahoo-ի նոր օպերացիոն տնօրենի նշանակումը ընկերությունում հուլիսից սկսած ամենալուրջ կադրային նշանակումն է: Տեղեկացնենք, որ Yahoo-ի նոր գլխավոր տնօրենը Մարիսա Մայերի պաշտոնավարությունը սկսվել է այս տարի հուլիս ամսից, ընկերության նոր ղեկավարը թիմ է հավաքում Google-ի նախկին աշխատակիցներից, որտեղ ժամանակին աշխատել է նաև ինքը:
Տեղեկացնենք, որ 2013 թ. հունվարից Yahoo ընկերության օպերացիոն տնօրեն կդառնա Google-ի փոխտնօրեն Էնրիկե դե Կաստրոն: