Բաժիններ՝

Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքի ծավալները նվազել են 10.8%-ով

Եվրոպայում մեքենաների վաճառքի ծավալների անկումը շարունակվում է:Համաձայն Ավտոմեքենաների արտադրության եվրոպական ասոցիացիայի տվյալների, նոր մեքենաների վաճառքի ծավալները սեպտեմբերին նվազել են 10.8%-ով՝ տարեկան հաշվարկով մինչև 1 միլիոն 99 հազար մեքենա:  Նախորդ ամսվա ընթացքում անկումը կազմել է 8.9%: Վաճառված մեքենաների վաճառքի ընդհանուր ծավալն ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում նվազել է 7.6%-ով՝ մինչև 8.37մլն մեքենա:

Մեքենա արտադրողների ցուցակը գլխավորում է Volkswagen ընկերությունը, չնայած  ընկերության վաճառքի ծավալները սեպտեմբերին նվազել են 8%-ով՝ 261 874 մեքենա: Ընկերության շուկայական մասնաբաժինը ավելացել է՝ 23.1%-ից հասնելով 23.8%-ի:

Եվրոպայում Renault-ն կրճատել է իր վաճառքի ծավալները 29.5%-ով, շուկայում նրա մասնաբաժինը կազում է 7%: GM Group-ի վաճառքի ծավալները նվազել են 16.2%-ով, Ford-ինը՝ 14,9%-ով, Fiat-ինը՝ 18,5%-ով, Daimler-ինը՝ 6,9%-ով:

Ընդ որում, վաճառքի  ծավալների աճ եվրոպական շուկայում գրանցել է միայն BMW ընկերությունը՝ 4.4%: Ճապոնական Toyota Group-ը և Honda Group-ն ավելացրել են վաճառքի ծավալները 0.8% և 5.5%՝ համապատասխանաբար: Հարավկորեական Hyundai-ն  և Kia-ն՝ համապատասխանաբար՝ 3,9%  4,9%:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս