Ուշացման պատճառը, ինչպես հաղորդում է վրացական «Ռուսթավի – 2» հեռուստաընկերության կայքէջը, Բուխարեստի օդանավակայանում Վրաստանի նախագահի օդանավի վթարային վայրէջքն է թռիչքից 10 րոպե անց. ինքնաթիռը մեկնել է շասիի հետ կապված տեխնիկական խնդիրը վերացնելուց հետո միայն։
«Բա ինչո՞ւ Չինաստանի դեսպանը հայտարարություններ չարեց: Ամերիկայի պատմության մեջ դեռ նման հայտարարություն անող չի եղել: Շատ խորամանկ հայտարարություն էր, որի տակ կար հետևյալ ենթատեքստը՝ ինչո՞ւ Օսկանյանը, այլ ոչ՝ մյուսները»:
«Լավ ենք անում, վստահ ենք, դրա համար էլ ասում ենք, որ նա հաղթելու է, մանավանդ որ Սերժ Սարգսյանի վարկանիշը ավելի բարձր է, քան Հանրապետական կուսակցության վարկանիշը, այնպես որ` նա նորից նախագահ կընտրվի»:
Այսօր` ժամը 12:30-ին, «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցները «Սիվիլիթասի» գրասենյակից երթով կգնան գլխավոր դատախազություն, որպեսզի հանձնեն պահանջագիր-նամակն ու Սիվիլիթասի» և Վարդան Օսկանյանի հանդեպ քաղաքական հետապնդումները դադարեցնել պահանջող ստորագրահավաքի արդյունքները:
«Իլյիչևեցի» կիսապաշտպան Վիտալի Ֆեդոտովը խոսել է այսօր Ուկրաինայի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում «Շախտյորի» հետ կայանալիք հանդիպման մասին։
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Խորդի Ալբան կիսվել է իր կարծիքով, թե ինչպես է պետք ժամանակակից ֆուտբոլում հաջողության հասնել:
Զբոսաշրջային «TravelVivi.com» կայքը նշել է այն երկրները, որոնք ռիսկային են ճանպարհորդությունների համար: Ըստ կայքի` 5 ռիսկային ուղղություններից են (բացի ակնհայտ վտանգավոր երկրներից, ինչպիսիք են Սիրիան, Իրաքը, Աֆղանստանը, Լիբիան, Սոմալին կամ քաղաքականապես մեկուսացած երկրներից` Հյուսիսային Կորեան, Բելառուսը, Իրանը, Մյանմարը) Պապուա- Նոր Գվինեան, Հայիթին, Ադրբեջանը, Եգիպտոսը եւ Լաոսը:
Հոկտեմբերի 16-ին կայացած Աշխարհի առաջնության որակավորման փուլի Ռումինիա – Հոլանդիա (1:3) հանդիպումից հետ տանտերերի առաջատար Ադրիան Մուտուն, ով հայտնի է իր սկանդալային պահվածքով, որոշել օգտվել է մարմնավաճառների ծառայություններից:
Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստի առաջին փուլը անցկացվելու է 2012 թվական հոկտեմբերի 20-ին։
Մանրածախ առևտրի ծավալները Մեծ Բրիտանիայում այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 0.6%-ով։ Ինչպես գրում է «The Guardian»-ը, դա պայմանավորված է դպրոցական համազգեստի և ձմեռային հագուստի վաճառքի ծավալներով։ Բացի այդ, առևտրի ցուցանիշների վրա ազդել է նաև iPhone5-ի թողարկումը։
Վերջերս Ֆեյսբուքում է հայտնվել Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի էջի գովազդը։ Շուրջ մեկ տարի գործող ֆեյսբուքյան էջն ունի 249 հավանող (Like)։
Բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող ֆիննական Nokia ընկերության բաժնետոմսերը Հելսինկիում հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած բորսայական գործարքների արդյունքում աճել են 8 տոկոսով և հասել 2.39 եվրոյի։
Պալատը որոշել է բավարարել Մկոյանի դիմումը՝ պարտադրելով ակումբին առաջիկա 30 օրերի ընթացքում կուտակված պարտքը վճարել ֆուտբոլիստին։
Եվրոպական Կենտրոնական բանկի հիման վրա ֆինանսական մեգակարգավորչի ստեղծման նախագիծը մասնագետները համարում են հակաօրինական: Այդ մասին գրում է «The Financial Times»-ը:
Moody’s գործակալությունն աշխարհի ամենահին բանկի՝ իտալական Monte dei Paschi di Siena-ի վարկանիշն իջեցրել է 2 աստիճանով՝ հասցնելով Baaa3 մակարդակի։ Դա նշանակում է, որ ընկերության պարտատոմսերը վեր են ածվում «աղբի», քանի որ վստահելի չեն և պահանջարկ չունեն։ Այս մասին տեղեկացնում է AFP գործակալությունը։
Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների համար դրական, այսինքն` ՀՀ պետական շահերից բխող քայլ կատարելու համար ստիպված են եղել հերթական զիջումը կատարել ՀՀ ինքնիշխանության հաշվին: Արտաքին քաղաքական ասպարեզում «խորամանկ» թվացող այս գործելաոճն իրականում արտահայտում է մեր իշխանությունների, դժբախտաբար, այդպիսով նաև՝ պետության խեղճությունն արտաքին աշխարհի առաջ:
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոն է հիացած է իր ռմբարկուով
Հետազոտության հեղինակներից մեկը նշել է, որ ներկայումս տարածված է նաև երկաթի անբավարարությունը, ինչն, ըստ նրա, կարող է բացասաբար ազդել ինտելեկտի, հոգեկան զարգացման, հիշողության ու ուշադրության վրա:
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ լավագույն ռմբարկու բրազիլացի Ռոնալդոն և հռչակավոր լողորդ, Օլիմպիական խաղերում նվաճած ոսկե մեդալների թվով ռեկորդակիր Մայքլ Ֆելփսը ելույթ կունենան Չինաստանում անցկացվելիք գոլֆի մրցաշարում:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան պատմել է «Ռեալի» պաշտպան Պեպեի հետ վեճի մասին:
«Իշխանությունները շատ լավ գիտեն, որ մեծամասնական համակարգի առկայությունն է կարևորագույն երաշխիքներից մեկը իրենց վերարտադրման, հետևևաբար կառավարությունը չէր կտրի այն ճյուղը, որի վրա նստած են»,- «Ա1+»-ին ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Ի պատասխան ԼՂ անվտանգության և Ռ. Սաֆարովի արտահանձնման շուրջ «Ժառանգության» բարձրաձայնած մտահոգությունների, պատվիրակության հունգարացի անդամ Էդիթ Հերցզոգը նշել է, որ ոչ միայն հունգար ժողովուրդն է դատապարտում Սաֆարովի արտահանձնումը, այլև, ինչպես վերջերս է հայտնի դարձել որոշ փաստաթղթերից, Հունգարիայի թե´ ՆԳ, թե´ ԱԳ նախարարները դեմ են եղել այդ քայլին:
Սոնա Տռուզյանի փոխանցմամբ՝ դատախազություն ուղարկված գրությանը կից չեն ներկայացվել այն փաստաթղթերը, հիմքերը, որոնք վկայում են չարաշահումների մասին, ուստի ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր գրավոր դիմել է հանձնաժողովին խնդրելով տրամադրել դիտարկվող հարցին վերաբերող՝ հանձնաժողովում գտնվող փաստաթղթերը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի գրասենյակից:
Էրիկ Ռուբինը գոհունակությամբ է փաստել, որ պատիվ է ունեցել անցած 20 տարիներին, ի թիվս իր բազմաթիվ գործընկերների, անձամբ աշխատելու ի նպաստ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, և շատ լավ գիտի, թե ինչ վերելք են ունեցել այդ հարաբերությունները Հայաստանի անկախացումից ի վեր:
Դիզայներ, մոդելավորող, նկարիչ Ալիսա Հարությունյանը ներկայացրեց հագուստների իր անհատական հավաքածուն: Հոկտեմբերի 15-ին հայ հասարակությունը հնարավորություն ունեցավ ևս մեկ անգամ ծանոթանալ հայ դիզայներների աշխատանքներին: Ցուցադրվեցին թվով 27 հագուստներ, որոնք կրում էին «Հավերժություն» խորագիրը:
Ոչ ոք չգիտի, թե դեղերի ստեղծման վրա որքան գումար են ծախսում: Ընդհանրապես դեղի գինը որոշվում է այն հանգամանքով, թե որքան են մարդիկ պատրաստ վճարել դրա համար: Դեղերի շուկան ընդհանրապես դժվար է ճշգրիտ որոշել: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայի առաջին բժշկական համալսարանի պրոֆեսոր Վասիլի Վլասովը:
Աշտարակ քաղաքի բնակչուհի Նունե Մաղաքյանը «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնում ենթարկվել էր կիստայի հեռացման վիրահատության: Նունե Մաղաքյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը պնդում է, որ վիրահատությունն այնուհետև ընդլայնվել է. բժիշկ Օկոևն, ըստ Տիգրան Աթանեսյանի, առանց կնոջը կամ նրա հարազատներին տեղյակ պահելու, հեռացրել է կնոջ արգանդն իր հավելումներով:
Հոկտեմբերի 18-ի ժամը 18-ին ավարտվեց Երևանի թիվ 1 և Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքներում դեկտեմբերի 2-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին պատգամավորության թեկնածուների առաջադրման համար սահմանված ժամկետը:
«Միլանի» հարձակվող Ռոբինյոն հոկտեմբերի 16-ին ավտովթարի է ենթարկվել «Սան Սիրո» մարզադաշտի մոտակայքում: