Օսկանյանն Արևմուտքի զավակն է

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսում ասել էր, թե ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի համար Արևմուտքի կողմից ճանապարհ է բացվում, որպեսզի նա դառնա ընդդիմության միասնական թեկնածու: Հովհաննիսյանը  նաև չէր բացառել, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել ՀԱԿ-ի թեկնածուն, քանի որ հակաքոչարյանական դեմքերը, ըստ նրա, արդեն լքել են ՀԱԿ-ը:

ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, 168.am-ի  հետ զրույցում անդրադառնալով Հովհաննիսյանի այս հայտարարություններին` ասաց.

«Հմայակ Հովհաննիսյանը երևի ճիշտ տեղեկացված չէ ո՛չ ՀԱԿ-ի ներսից ո՛չ էլ ընդհանրապես քաղաքական գործընթացներից: Ես չգիտեմ, թե այդ իմպուլսները որտեղից է նա ստանում և ինչպես է արձագանքում: Նախ` չէի ուզենա անդրադառնալ Վարդան Օսկանյանի այդ թատրոնին, որը ներկայացնում է վարչախումբը, ամբողջ աժիոտաժը նրանով է լծված, նույնիսկ օտար երկրներն են, չգիտեմ` ինչու, այդքան մտահոգված դրանով: Երբ հարյուրավոր քաղբանտարկյալներ կային, նույն մտահոգությունը չէին արտահայտում, հիմա այս թատերական ներկայացմանը ներգրավված են նաև արևմտյան դիվանագետները:

Ինչ վերաբերում է Քոչարյանին, ապա Քոչարյանը և Օսկանյանը միասին` խմբակային, նաև ևս մի քանիսը` այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, Աղվան Հովսեփյանը և շատ-շատերը, պետք է առաջին հերթին կանգնեն Մարտի 1-ի գործի դատավարության առաջ, որ բացահայտվի, թե ո՞վ է հրաման տվել խաղաղ ցույցի մասնակիցների վրա կրակել և այլն: Իսկ այն դերակատարությունը, որն ունեցել են Քոչարյանն ու Օսկանյանը, բոլորին հայտնի է: Այնպես նրանք չեն կարող դառնալ ՀԱԿ-ի թեկնածուները»:

Կարդացեք նաև

Մենք նաև հետաքրքրվեցինք պարոն Մակեյանից, թե, ըստ նրա, ինչո՞ւ է Արևմուտքը` ի դեմս, առաջին հերթին, ԱՄՆ-ի դեսպանի, սկսել պաշտպանել Օսկանյանին, ինչին ի օպատասխան, նա ասաց. «Որովհետև Օսկանյանն Արևմուտքի զավակն է: Թե ինչպե՞ս հայտնվեց «Բարգավաճում», ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում, չեմ կարող ասել, բայց, որ նա Արևմուտքի զավակն է, դա հստակ է»:


 

Տեսանյութեր

Լրահոս