Վարդան Օսկանյանն այսուհետ «գցված ախպարների» ցանկում է
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ Կիրո Մանոյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխլիությունից զրկելու մասին ԱԺ որոշմանը:
Նա մասնավորապես գրել է.
«Կարող է ոմանք մտածեն, որ վատ բան եմ անում. բայց, այս դեպքում մտքովս անցածը չասել՝ չեմ կարող։
Թե ի՞նչ նմանություն ունեն Րաֆֆի Հովհաննիսյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Վարդան Օսկանյանը՝ դժվար չէ ենթադրել. նախկին ՀՀ արտգործնախարար, ապա՝ ընդդիմադիր գործիչ ու փաստորեն քաղաքական հալածանքի ենթարկված։ Մեր Հայրենիքի և պետության համար՝ իսկապես ցավալի երևույթ:
Բայց ավելի ցավալի է, երբ իրար հետևից հիշում ես՝ Օհան Դուրյան, Լորիս Ճգնավորյան, Արամ Ղարաբեկյան, Բեկոր Փափազյան, Նարեկ Հարությունյան, Վարդան Օսկանյան… (հավանաբար նաև՝ ուրիշներ)։ Սրանց հասարակած գծերը՝ գցված ախպարներ…
«Մեր Հայրենիք թշուառ, անտեր…»»: