1000-ից 3300 դոլար՝ նոր կյանք սկսելու համար

ՌԴ կառավարությունը սոցիալական պայմանագրի հիմունքներով 30-100 հազար ռուբլի կտրամադրի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիներին։ Այս մասին գրում է «Российская газета»-ն` հղում անելով Պետդումայի Աշխատանքի և սոցիալական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Գալինա Կարելովային։

Սոցիալական պայմանագիրը ենթադրում է գումար՝ նոր կյանք սկսելու համար, և այն մշտական սուբսիդիա չէ։  Իր ստորագրությունը դնելով այդ պայմանագրի տակ՝ քաղաքացին պարտավորվում է այդ գումարներն օգտագործել խիստ նպատակային։ Գումարի կոնկրետ չափը որոշելու է տվյալ վարչական շրջանի ղեկավարությունը։

Կարելովայի խոսքերով, պայմանագիրը լինելու է 3-6 ամիս ժամկետով՝ մինչև 1 տարի երկարացնելու հնարավորությամբ։ Գումարը կարող է օգտագործվել մասնագիտական վերապատրաստման, սեփական բիզնես հիմնելու կամ աշխատանք փնտրելու վրա։ Գումարից բացի, քաղաքացին կարող է օգնություն ստանալ նաև ծառայության տեսքով. օրինակ՝ վերանորոգել բնակարանը։

Օրենքի նախագիծն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ և հաջորդ փուլերն անցնելուց հետո կարող է ուժի մեջ մտնել արդեն հաջորդ տարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031